Հայերեն


Երեւանում մանկապարտեզների տնօրենների թափուր պաշտոնների մրցույթներում հաղթողներ չեն գրանցվել

Հասարակություն

Երեւանի քաղաքապետարանն Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ենթակայության մի շարք ՀՈԱԿ-ների եւ ՓԲԸ-ների տնօրենների թափուր պաշտոնների համար մրցույթ էր հայտարարել:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 23-ին կայացած մրցույթի արդյունքում «Երեւանի Արաբկիրի համալիր մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հաղթող է ճանաչվել Հայկ Ավագյանը: «Երեւանի Արաբկիրի խաղային մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Նարեկ Ղուկասյանը, իսկ «Երեւանի Արաբկիրի մենապայքարային մարզաձեւերի մանակապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող չի ճանաչվել:

«Թիվ 6 գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում էլ երկու հաղթող է ճանաչվել՝ Ծովինար Սարգսյանը եւ Մինիոնա Պետրոսյանը, որոնցից մեկի հետ եռօրյա ժամկետում վարչական շրջանի ղեկավարը կկնքի աշխատանքային պայմանագիր:

Էրեբունու թաղային համայնքի «Վարդավառ զբոսայգի» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել, իսկ «Օքրո Օքրոյանի անվ. թիվ 3 գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար՝ հաղթող է ճանաչվել Գայանե Երիցյանը: «Թիվ 11 գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար դիմորդը չի ներկայացել, ինչի արդյունքում մրցույթը համարվել է չկայացած: «Երեւանի Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին էլ հայտ չի ներկայացվել:

Հունվարի 24-ին կայացած մրցույթի արդյունքում «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնի համար հաղթող է ճանաչվել Ռուբեն Սիմոնյանը: «Երեւանի հ. 14 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում դիմորդը չի հաղթահարել թեստային առաջադրանքը, արդյունքում հաղթող չի ճանաչվել: «Երեւանի «Կենտրոն» վարչական շրջանի N 22 գրադարան ՀՈԱԿ-ի տնօրենի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Նունե Աղասյանը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Երեւանի հ. 79 մանկապարտեզ» եւ «Երեւանի հ. 94 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների տնօրենների պաշտոնների համար հայտարարված մրցույթում դիմորդները չեն հաղթահարել թեստային առաջադրանքները եւ հարցազրույցի փուլը, արդյունքում հաղթողներ չեն ճանաչվել: «Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատող տնօրեն Շուշանիկ Քսպոյանը թեստային առաջադրանքը չի հաղթահարել, մրցույթում հաղթող են ճանաչվել Անուշ Գալստյանը եւ Արմինե Պետրոսյանը, որոնցից մեկի հետ եռօրյա ժամկետում վարչական շրջանի ղեկավարը կկնքի աշխատանքային պայմանագիր:

Հունվարի 25-ին կայացած մրցույթի արդյունքում «Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հաղթող չի ճանաչվել:

«Երեւանի Նորք-Մարաշի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Համայակ Բաբայանը, իսկ «Երեւանի Նորք-Մարաշի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար՝ հաղթող չի ճանաչվել:

Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա Կոստանյան
Ամենադիտված