Ի՞նչ են զգուշացնում ԱՄՆ հատուկ ծառայությունները
ԱշխարհԱմերիկյան հատուկ ծառայությունները հայտարարել են, որ կա ահաբեկչության վտանգ երկրի երեք նահանգներում: Ըստ հաղորդման՝ հիմնական վտանգը գալիս է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումից: Նշվում է, որ նախապատրաստվում են ահաբեկչական գործողություններ հատկապես նոյեմբերի յոթին եւ ութին` նպատակ ունենալով պրովոկացիաներ անել նախագահական ընտրությունների ժամանակ: Այս առնչությամբ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները Նյու Յորք, Տեխաս եւ Վիրջինիա նահանգներում: CBS հեռուստակայանն էլ հայտնում է, որ հատուկ ծառայությունները բերվել են պատրաստականության բարձր վիճակի