Հանքարդյունաբերական մոտ 7 տասնյակ ընկերություններ զգուշացվել են, որոշները զրկվել են լիցենզիաներից. Փոխնախարար
ՏնտեսությունԸնթերքի շահագործման կաննոնների պահպանման հետ կապված Բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմինն է զբաղվում, բայց մենք ուշադիր ենք դրան, քանի որ եթե պայմանագրային որոշակի խախտումներ կան ընդերք օգտագործողների հետ կապված, անպայման տեղեկացնում ենք տեսչական մարմինին, որ ընթացք տա: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, Հանրապետության արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության առաջին ազգային զեկույցին նվիրված համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Վարդան Գեւորգյանը:
Նրա խոսքով, 2018-ին բազմաթիվ կազմակերպություների զգուշացում են տվել, որոնք հիմնականում կապված են եղել տուրքերի, ապառքների վճարման հետ, որոնք ընդերք օգտագործողները պարտավոր էին վճարել, բայց չեն վճարել: «Մոտ 12 մետաղական հանքարդյունահանում իրականացնող կազմակերպությունների է զգուշացում տրվել եւ շուրջ 60 ոչ մետաղական: Գործընթացը շարունակական է եւ այն կազմակերպությունները, որոնք զգուշացումից հետո չեն կատարում իրենց պարտավորությունները, զրկվում են իրավունքից, իսկ որոնք կատարում են, վարչական վարույթը կարճվում է»,-ասաց նա: