ԿԳ նորանշանակ փոխնախարարը «թմրանյութերի գործով» ձերբակալված չի եղել, բերման է ենթարկվել եւ ժամեր անց բաց թողնվել. ԿԳՆ
ՔաղաքականությունԿԳՆ-ն արձագանքել է համացանցում տարածված տեղեկությանն այն մասին, որ ԿԳ նորանշանակ փոխնախարարը 2008-ին «թմրանյութերի գործով» ձերբակալված է եղել:
«Այսօր երեկոյան համացանցում տարածվել է մի տեղեկատվություն, որում նշվում է, թե ՀՀ կրթության եւ գիտության նորանշանակ փոխնախարար Գրիշա Թամրազյանը իբր 2008 թվականի հունիսի 11-ին ձերբակալվել է «թմրանյութերի գործով»: Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նշյալ գործի շրջանակում նա բերման է ենթարկվել, սակայն ժամեր անց բաց է թողնվել կասկածանքի չհիմնավորվելու պատճառով: Իրավապահ մարմիններին սույն գործի վերաբերյալ հարցումը կհաստատատի վերոգրյալը: Խնդրում ենք չտարածել ապատեղեկատվություն եւ ստուգել դրանք հրապարակելուց առաջ»,-հայտնել են ԿԳՆ-ից:
Ավելի վաղ հայտնի դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Գրիշա Թամրազյանը նախօրեին նշանակվել է կրթության եւ գիտության նախարարի տեղակալ։