Խոշոր ավտովթար Երևանում․ կա 4 վիրավոր
ՀասարակությունԵրեկ՝ նոյեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:Ժամը 23:40-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Հովհաննիսյան 12 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Վարուժան Ավետյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 55 RR 955 համարանիշի և 49-ամյա Ռաֆիկ Առաքելյանի վարած BMW մակնիշի 30 ԼԼ 573 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, 15-ամյա Կարինե Ստեփանյանը, 40-ամյա Մարիա Ստեփանյանը, 17-ամյա Գոռ Խաչատրյանը և 31-ամյա Արմեն Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: