Հայերեն


Նարե Սահակյան, «Մորեգույն սեքս» /պատմվածք 18+

Հասարակություն

Կիրակնօրյա ընթերցումներ.

Նա մերկ էր: Կլոր կոնքեր ու փոքր կրծքեր ուներ ու մերկ էր: Մորեգույն շրթներկը շուրթերին` դուրս եկավ:

Ձեռքերը մեծ էին ու էլի մերկ: Խանութի դռների մոտ սուրճի պարկեր էին դրված: Մերկ ձեռքը դանդաղ մտցրեց պարկի մեջ: Փոքր հատիկները սկսեցին գրկել ձեռքը, ու ինչքան խորը, այնքան ավելի տաք գրկել, բոլոր նյարդերով վերցրեց սուրճի հատիկները ու փշաքաղվեց:

– Ներեցեք, ի՞նչ եք անում, միգուցե սո՞ւրճ եք ուզում գնել:

Նյարդային լարերը խուճապահար եղան ու հանեցին ձեռքը սուրճի պարկից: Նա նայում էր մերկ աչքերով ու լքում պարկը, հետո խանութը: Հետը մի քանի հատիկ վերցրեց, որ հոտոտի ու հիշի տաքությունը:

Ջրի կաթիլները երկար քսեցին իրենց թացությունը մաշկին, հետո հայելին շոյեց մարմնի կորերը, հետո օծանելիքը գրկեց կոնքերը: Հետո տաքսիստը հետևում էր իր օծանելիքին հայելու միջով: Նա նայեց նույն հայելուն ու թարմացրեց մորեգույնը: Հոգնած ու աշխատանքից կեղտոտ տղամարդը ժպտաց:

Կանգնել էր դռան մոտ ու լսում էր սեփական շնչառությունը, զգում` ոնց է այն արագանում ներսում լսվող քայլերից: Հարևանի կինը բացեց դուռն ու քնատ աչքերով նայեց.

– Ո՞ւմ եք ուզում

Սև բռնակը շարժվեց, ու շնչառությունն ավելի արագացավ: Փափուկ հարևանուհին զարմացած նայում էր: Մորեգույնը ձգվեց ու ներս սահեց: Հարևանուհուն թվաց, թե տարօրինակ օծանելիքը գիշերվա երազի շարունակությունն է, ու գնաց մեծ փորով ամուսնու մոտ, ով առավոտյան չի ուզում իրեն:

Երկու տաք ձեռքեր իրենցը դարձրին օծանելիքն ու հայելու շոյած կորերը: Երկար շրջազգեստը թաքցնում էր դողացող ոտքերը: Տաք ձեռքերից ուժեղ ծնկներին նստած մորեգույնը հալվեց: Հետևի հայելու մեջ կանաչն ու մորեգույնը մերկանում են: Երկար շրջազգեստը ձեռքերի տաքությունից դանդաղ անհետացավ:

Մոցարտը նայում է հայելուն ու դանդաղեցնում հնչյունների ընթացքը: Նվագախումբը մի պահ կանգնեց սեղանին դրված ծաղկամանի ու մերկ կոնքերի համընկնումից: Մոմերը լուռ համաձայնում են առավոտյան արևի հետ: Երկու ներքնազգեստ կախվում են փոքրիկ լամպից:

Փափուկ կնոջ ականջներում դողում է մահճակալի զսպանակը, որ ճչում է Մոցարտի երաժշտության տակ ու կապվում մեծ փորով ամուսնու խռռոցին:

Մի բուռ շրջազգեստը նորից ծածկում է ոտքերը ու մորեգույնը սահեցնում դռան ճեղքից:

Բակի փոսերը լիքն են թաց ցեխով ու դրանց վրայից թռչելիս սառած ոտքերը ցեխոտվում են: Մեծ փորը դրսում կանգնած հիշում է մի քիչ առաջ Մոցարտի ճչոցը ու նայում ցեխոտ ոտքերին:

– Անառա՛կ…

Հարևան տղամարդը երկար ու դժվար մաքրում է եղունգների տակ մնացած կեղտն ու սեռական էներգիան բառերի վերածում։

Փոքր սենյակում գետնին գրքեր են դրված: Ծխախոտի ծուխը դանդաղ բարձրանում է: Ուսերին առավոտյան Մոցարտի ու տաք ձեռքերի հոտն է մնացել, հետո հոր խոսքերը` «անառակ, էլ աղջիկս չես»: Ընտանեկան ժողովը նրան դուրս արեց ու չիմացավ Մոցարտի մասին: Մայրը աչքերը լցրեց ու դուրս եկավ սենյակից: Մնացածներն էլ նայեցին դռանը: Ընտանիքում էլ մորու հոտ չի գալիս, ու բոլորի խիղճը հանգիստ է:

– Մի տուփ ծխախոտ տվեք …

Ձեռքերը սուրճոտ են ու դեռ փշաքաղված։

Խանութի վաճառողուհին նայեց մորեգույնին ու դողացող ձեռքերին, խոժոռեց հոնքերն ու համարյա նետեց ծխախոտի տուփը:

Նետած ծխախոտը լցրել է սենյակը, ու պատուհանները պինդ համբուրում են չարսուները: Գլանակները վառվելով գրկում են իրենց սերը, ու ծուխը նստում է մորեգույնի վրա՝ ծանր ու դանդաղ:

Նա մերկ է ու մերկ աչքեր ունի:

Տանտերը գալիս է տան վարձի ետևից: Էլ ոչ մեկի աղջիկը չի: Մարկեսից հանում է տասը հազար, Սարոյանից` քսան: Գրքերը աղքատի պես դանդաղ մերկացնում է ու ժպտում ուսերի հոտից:

– Գիշերները տանը չես լինում … Խոհանոցի ծորակը բաց ես թողել երեկ … Ու էս ի՞նչ մոխրամաններ են …

Ծեր, փնթփնթան կինը ամեն կետն ասելիս մի քիչ առաջ է գալիս: Սի քանի ճմրթված, գրքոտ թղթադրամները նրան կանգնեցրին.

Դուռը` շրխկ … Գրքերը մերկ են, մորեգույնն էլ:

Բայց Մոցարտը դեռ ուսերից չի իջնում: Մորեգույնը չի դադարում ժպտալ:

***

Կախ կրծքերով ու թույլ ազդրերով կանայք կանգնել են երկար կրունկների վրա: Նրանց աշխատանքն է մի ամբողջ գիշեր գրգռված լինել, նայել բոլորին ու մտքով սովորականից ավելի ներս թողնել, հետո իրենց իսկ մարմնի գինը բարձրացնել, ինչպես լոլիկ կծախեին, հետո իմաստունի պես մոռանալով վաճառքը` գոռալ կեղծ հաճույքից ու բարձրացնել անբավարարված ինքնագնահատականներ:

Հաստ փորով ու ճարպից չգրգռվող ծերուկներ, չհասունացած դեռահասներ, մերժված ու չբավարարված երիտասարդներ: Նրանք թողնում են իրենք իրենց ու գալիս բավարարվելու չարչարված կրծքերի վրա:

Սև, փայլող մեքենան կանգնեց սև, կարճ շրջազգեստի մոտ: Երկու կնճռոտ աչքեր նայեցին, ու կրծքերը պատուհանի բացվածքից կախվեցին ներս: Հաճույքի առևտուր, որ լարված փորը դողալով է անում:

Երկար քայլեց երեկոյան քաղաքով, զգույշ, որ չտրորի փոքրիկ ոտքերը, որ ավելի չնայի ու ավելի չշնչի: Հետո կանգնեց կեղտոտ մուտքի մոտ մինչև չխկաց երրորդ հարկի դուռը ու փոքրիկ ոտքերը անցան մյուս ծածկի տակ:

Հիմա առնելու է կախված կրծքերը ու պիտի մոռանա փոքրիկ ոտքերը: Մեքենան լցվեց թանձր ու ճոխ հոտով: Կեղծ կիրքը թափվում է կնոջ լիքը շուրթերից: Փորը ուշադրություն չի դարձնում դրանց: Չոր հաշվարկ` փող – օրգազմ ու վերջ: Պարտավոր էլ չէ աչքերին նայել, ձեռքերը շոյել: Տրորված մարմինը կորցնում է իրեն ու թափվում փորին: Կեղտոտ ու հազար մարմին տեսած սենյակը ծույլ նայում է երկու ծանոթ հաճույք – չհաճույքի, հետո դանդաղ հորանջում: Տարբեր տղամարդկանց օծանելիքներ մնացել են կնոջ տաք մարմնի տարբեր ծալքերում: Տղամարդը առանց կոշիկները հանելու արագ մերկացնում է գնումը: Կինն առանց հաճույքի գրգռվում է ու թողնում իր հետքերը: Մահճակալը բռնաբարվում է, հետո կեղտոտ պատերը լսում են ծանոթ տնքոցները: Մեքենայի մեջ դեռ մնացել է ճոխ ու կեղտոտ հոտը: Վաղը փոքրիկ ոտքերը կտխրեն …

Սպիտակ դռան արանքից մազոտ փորը բարձրանում, իջնում է, վզին կարմիր հետքեր կան: Նախաճաշի հոտն արդեն լցրել է տունը: Անկյունից սառը խռռոց է գալիս:

Գիշերը ծնողների ննջասենյակում երկու մահճակալները վախեցած քուն էին բեմադրում: Երկու զուգահեռ պատերի տակ դրված անկողիններում մայրն ու հայրը բացել են աչքերը ու վախենում են խոստովանել, որ դեռ արթուն են: Երկար ու լուրջ լուծում կպահանջվի տալ, հետո՝ պարզաբանում, հետո՝ կկասկածեն, հետո՝ չեն իմանա ինչպես չկասկածել, իսկ իրենք արդեն առանձին են քնում: Տան դուռը բացվեց: Մահճակալները իրենց ստիպեցին քնել ու չփորփրել:

Նախաճաշի սեղանին հայրը չի նայում սեղանից վերև, որ չնկատեն, որ տեսավ կեղծ օրգազմի կարմիր հետքը, եղբայրը նայում է ու հաշվում գրպանի փողը: Մայրն էլի աչքերը լցրել է բաժակները կաթ լցնելիս: Մորեգույն մուրաբան դրեցին սեղանին: Մի – մի գդալ քսեցին հացին ու առանց կասկածելու կերան կաթի հետ:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված