«Լյապերը» կանխելու նպատակով
Քաղաքականություն«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության վերին «էշելոններում» որոշել են կիրառել, այսպես կոչված, ներքին «գրաքննության» գործիքը, ինչպես վարվում էին նաև նախորդ իշխանությունները: Մասնավորաբար, որոշվել է հատկապես մեծ հնչեղություն ունեցող հարցերի, առավել ևս ՝ Արցախին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրներին առնչվող հրապարակային ելույթների ու հայտարարությունների նկատմամբ կազմակերպված հսկողություն սահմանել: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, պատգամավորներին ու գործադիրի անդամներին հանձնարարված է առավելագույնս լինել կոռեկտ (ինչը գոնե որոշ նախարարներ ու պատգամավորներ դեռ չեն կիրառում) և զգույշ, վերը նշված հարցերի վերաբերյալ ոչ մի հայտարարություն չանել առանց «վերևների» հետ համաձայնեցնելու: Այս քայլին իշխանությունները գնում են ստիպված, քանի որ հատկապես պատգամավորները բավականին շատ էին «լ յապեր» տալիս, ինչը ուղղակիորեն ազդում էր թիմի ու առաջին հերթին վարչապետի վարկանիշի վրա: