Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ԱԳՆ ղեկավարները հանդիպել են Նիկոսիայում (լուսանկար)
ՔաղաքականությունԱռաջին եռակողմ հանդիպումը Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի արտգործնախարարների միջեւ տեղի ունեցավ Նիկոսիայում։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն իր Թվիթերի միկրոբլոգում։
Զոհրաբ Մնացականյանը, Յորգաս Կատրուղալոսը եւ Նիկոս Խրիստոդուլիդեսը քննարկել են երկկողմ եւ բազմակողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։
Հայաստանի ԱԳ նախարարը վստահություն է հայտնել, որ բանակցությունների եռակողմ ձեւաչափը հարուստ կոնտենտ կունենա։ «Սա շատ կարեւոր պլատֆորմ է մեր ժողովուրդների միջեւ առկա հարաբերությունների ամրապնդման համար։ Մեր նպատակներն են խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը»,- նշել է նա։