Հայաստանի խորհրդարանն ընդունել է օրենք մարտի 1-ի զոհերին եւ տուժածներին փոխհատուցում վճարելու մասին
ՔաղաքականությունՀայաստանի Ազգային ժողովի հունիսի 4-ի նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունեցին օրենք «Երեւանում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով տուժած քաղաքացիներին փոխհատուցում վճարելու մասին»։ «Կողմ» քվեարկել է 104 պատգամավոր։
Իսկ առաջին ընթերցմամբ պատգամավորները «կողմ» են քվեարկել.
Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծին («կողմ» – 59, «դեմ» – 18, ձեռնպահ – 5);
«Հայաստանի Հանրապետության պատգամավորի երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին («կողմ» – 102, «դեմ» – 1, ձեռնպահ – 4);
Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին («կողմ» – 93, «դեմ» – 6, ձեռնպահ – 9);
Ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին («կողմ» – 110, միաձայն);
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին («կողմ» – 100, «դեմ» – 3, ձեռնպահ – 4)։