17-ամյա աղջիկը ծեծելով սպանել է մորը
ԱշխարհԱդրբեջանում` Հաջիգաբուլ շրջանում, 52-ամյա մի կին է մահացել դստեր հասցրած հարվածների արդյունքում, հաղորդում է АПА-ն: Մեյնիման գյուղի բնակչուհին օրեր առաջ դաժան ծեծի է ենթարկվել 17-ամյա դստեր կողմից, ինչի արդյունքում այս գիշեր մահացել է: Հանգուցյալի եղբայրը հաստատել է, որ քույրը մահացել է դստեր հարվածների հետևանքով: