Նախագահը տիկնոջ հետ այցելել է Մեծ Բրիտանիայի դեսպանություն
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվան ընդառաջ այսօր այցելել են Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանություն, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։
Արմեն Սարգսյանը տոնի առթիվ շնորհավորել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին և դեսպանատան ամբողջ անձնակազմին:
Նախագահն ու դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը ընդգծել են երկկողմ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը: