Սուլշերն Ալեքսիս Սանչեսի վերաբերյալ որոշում է կայացրել
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը, որը ներկա պահին վարձակալությամբ խաղում է «Ինտերում», կարող է վերադառնալ անգլիական ակումբ։
Marca-ն, հղում վկայակոչելով Sky Sports-ին, գրում է, որ ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մտադիր է ևս մեկ շանս տալ չիլիացի հարձակվողին։
Հիշեցնենք, որ Սանչեսը 2018 թվականի հունվարին է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել «Արսենալից»։ 2019-ի ամռանը Սանչեսը մեկ տարով վարձակալությամբ տեղափոխվեց «Ինտեր»։