Հայերեն


«Ագահ ենք, որովհետև մեզ թվում է՝ հավերժ ենք, մեզ թվում է՝ մենք կողքինից արժանավոր ենք, մեզ թվում է՝ մենք արտոնյալ ենք»

Հասարակություն

Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել… Նոր բան չեմ ասելու, ընդամենը փորձելու եմ նոր մոտեցում հանդես բերել: Հատկապես վերջին տարիներին, ժողովրդի կողմից ամենահաճախ օգտագործվող դարձվածքներն են. երկիրը սարսափելի վիճակում է, գործազրկությունը հասել է ահռելի չափերի, աշխատատեղերը կրճատվում են, արտագաղթը ահագնանում է, մարդկանց սոցիալական վիճակն անտանելի է, համատարած անարդարություն է տիրում, երկրում համակարգեր չեն գործում, ամենուրեք գործում է հովանավորչությունը, կոռուպցիան և կաշառակերությունը հասել են անասելի չափերի,…, այլ խոսքով, նմանատիպ դարձվածքներն անվերջ շարունակելի են: Դրանցից բոլորի մասին՝ առանձին-առանձին կարելի է հատորներով գրել, միևնույն է դրանք անվերջանալի են: Կբարձրաձայնեմ լոկ կոռուպցիայի, կաշառակերության, թալանի թեման, որի մասին խոսում են բացառապես բոլորը (նույնիսկ, կառավարությունում կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ կա), սակայն դրան կոչված պատասխանատու այրերը, ինչու չէ, նաև ժողովուրդը այն չեն տեսնում: Եվ դա այն դեպքում, երբ դրանք ազատորեն և մշտապես՝ լիովին համընթաց շրջում են մեր կողքին, իսկ մենք կույր ենք, ոչինչ չենք տեսնում: Ստացվում է, որ կամ մենք՝ ողջ ժողովրդով, իշխանավորներով, հարուստներով կույր ենք, կամ տեսնելու համար, անտեսանելին՝ տեսանելի դարձնող ակնոցներ են հարկավոր, որն էլ ցավոք չունե՞նք…: Մենք՝ պարզապես մեզ խաբում ենք, քանի որ չենք ուզում տեսնել: Մենք սիրում ենք անընդհատ մեզ խաբել: Մեզ խաբում ենք, որովհետև մենք ագահ ենք, որովհետև մեզ թվում է, որ մենք հավերժ ենք, որովհետև մեզ թվում է, որ մենք կողքինից արժանավոր ենք, որովհետև մեզ թվում է, որ մենք արտոնյալ ենք, որովհետև մեզ թվում է, որ մենք …: Լավ, ենթադրենք նրանք շատ են ցանկանում, բայց չեն տեսնում, մի՞թե ժողովուրդն էլ չի տեսնում: Լավ, եթե ժողովուրդն էլ է կույր, ապա պարտադրված եմ այնպես ցույց տալ, որ կարողանան գոնե շոշափել: Եվ այսպես. ինչքան կիսակառույց և պատրաստի էլիտար շենքեր, առևտրի օբյեկտներ՝ խանութներ, սննդի վայրեր, արտադրական և արդյունաբերական ձեռնարկություններ, բանկեր, տրանսպորտի գծեր, սպասարկման և ժամանցի վայրեր,… կան, բոլորը թալանի, կոռուպցիայի, կաշառակերության արդյունք են, քանզի ամսական ամենաբարձր աշխատավարձը ՀՀ նախագահինն է, որը մոտ 2000 դոլարին համարժեք դրամ է, որն էլ նրանց համար՝ մոտ մեկ օրվա ծախսի գումար է: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ամսվա մնացած 29-30 օրը նրանք ինչո՞վ են ապրում, եթե մեղմ ասած՝ անաշխատ եկամուտներ չունեն: Իսկ, եթե խոսքը վերաբերվում է բիզնեսմեններին և շատերը կարող են ասել, որ նրանք այդ միջոցները կուտակել են ազնիվ բիզնեսի միջոցով, ապա կարելի է անմիջապես արձագանքել, որ չհաշված բացառությունները, դրանք հիմնականում ստվերի վրա հիմնված բիզնեսներ են, որը նույն դասական կոռուպցիան, թալանն ու կաշառակերությունն է, ուղղակի այլ ձևաչափով: ճիշտ է, ցուցադրվածը իրականացված թալանի մի մասն է միայն, քանզի այդ թալանի մյուս մասը՝ իրենց մոտ առկա՝ չերևացող քյաշ և երկրից ապօրինի դուրս հանված փողերի տեսքով է: Ընդ որում, դուրս տարած փողերի որոշակի մասն արդեն դարձել է անշարժ գույք կամ բիզնես, որը նույնպես ժողովրդին տեսանելի չէ: Սակայն, տեսնելով երկրում եղածի ցուցադրությունը, կարելի է մոտավոր պատկերացում կազմել նաև դուրս տարվածի վերաբերյալ, որոնց միասնությունը հենց թալանվածի մոտավոր ամբողջական հավաքածուն է: Սիրելի ժողովուրդ, պարոնայք և տիկնայք իշխանավորներ ու հարուստներ, բա ասում եք տեղյակ եք, որ կոռուպցիա, թալան, կաշառակերություն կա և չափազանց շատ ուզում եք գտնել դրանք, սակայն փնտրում, փնտրում, փնտրում եք…ու չեք գտնում…: Հիմա տեսաք, որ փնտրել պետք չէ, դրանք ամենուրեք ձեր կողքին են, պարզապես պետք է դրանք գրանցեք որպես ապօրինի հարստացման արդյունք, ետ բերեք ու դնեք երկրի դատարկ գանձարանում: Թե, չէ, մեղք չեք, որ ամբողջ կյանքում ման գաք ու չգտնեք և ինչպես ասում են, ձեր մուրազը մնա ձեր փորում… Եթե հավատաք ինձ, կընդունեք և կտեսնեք վերը նշված ցուցադրությունն ու կվարվեք այնպես, ինչպես ասվեց, իսկ Տերը կգթա և ձեզ համար ևս բաց կպահի դրախտի ճանապարհը…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված