Հայերեն

Դիմելով բառախաղի ու տարբեր հնարքների՝ Փաշինյանը Արցախի հարցի վերաբերյալ որևէ ուղիղ պատասխան չտվեց, բայց արեց պնդումներ, որոնք նոր հարցեր են ծնում. Ավետիք Չալաբյան

Քաղաքականություն

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում Արցախի հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

Ավետիք Չալաբյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մայիսի 6-ին Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ընթացքում, առնվազն երեք պատգամավորներ՝ Արման Աբովյանը, Նաիրա Զոհրաբյանը, և Տիգրան Ուրիխանյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղեցին Արցախյան հակամարտության կարգավորման ներկա փուլի վերաբերյալ։ Դիմելով բառախաղի և տարբեր հնարքների, վարչապետ Փաշինյանը ուղիղ պատասխան այդ հարցերից ոչ մեկին չտվեց, այնուամենայնիվ արեց մի շարք ուշագրավ պնդումներ, որոնք ծնում են նոր հարցեր։ Փորձեմ ստորև դրանցից մի քանիսը ձևակերպել պարոն Փաշինյանի համար, ենթադրելով, որ վաղ թե ուշ այդ հարցերին թե ինքը, թե հնարավոր հաջորդողները, պետք է առերեսվեն՝

ա) խոսելով բանակցությունների ընթացքի մասին, պարոն Փաշինյանը հայտարարեց, որ հայ ժողովուրդը իրեն մանդատ է տվել բանակցելու Արցախի հարցում, և ինքը կբանակցի ինչպես հարմար կհամարի, իսկ երբ ընդունելի արդյունք ստանա, կներկայացնի այն Ազգային ժողովին և ժողովրդին։ Ես դեռ 2018 թ․ դեկտեմբերին գրել եմ դրա մասին, և ցանկանում եմ հարցս կրկնել հիմա՝ պարոն Փաշինյան, ո՞րն է այն ընդունելի և ցանկալի արդյունքը, հանուն որի Դուք բանակցում եք հիմա, և որը ստանալու դեպքում Դուք պատրաստ եք բաց ճակատով վերադառնալ մեր ժողովրդին։ Ի տարբերություն Ձեզ, բանակցությունների հակառակ կողմը պարբերաբար կրկնում է իր ցանկալի արդյունքը, և երբեք դա չի փորձում թաքցնել բառերի հետևում՝ ժամանակն է, որ Դուք էլ բացեք խաղաքարտերը, և գծեք Ձեր կարմիր գծերը։

բ) Պարոն Փաշինյանը խուսափեց պատասխանելուց, թե արդյոք բանակցային սեղանին փուլային թե փաթեթային կարգավորման փաստաթուղթ է դրված։ Սակայն դրա մասին արդեն մի քանի անգամ հայտարարել են համանախագահները, և Ռուսաստանի արտգործնախարարի վերջին հայտարարությունը, և մեր արտգործնախարարի արձագանքը այդ իմաստով առանձնապես այլևս երկընտրանքի տեղիք չեն թողնում՝ խոսքը գնում է փուլային կարգավորման մասին, հիմնված երեք սկզբունքների և վեց հիմնական տարրերի վրա, հարցը ընդամենը փուլերի բովանդակության և տարրերի համակցության մասին է։ Համապատասխանաբար ցանկանում եմ հարցնել Ձեզ, պարոն Փաշինյան՝ փուլային կարգավորման այս տրամաբանությամբ, ի՞նչպիսի տարբերակ եք Դուք պատկերացնում, որը կարող է ընդունելի լինել հայ ժողովրդի, և մասնավորապես նրա Արցախյան հատվածի համար։ Եվ եթե ժողովուրդը Ձեր բանակցած տարբերակը չընդունի, ի՞նչ եք Դուք պատրաստ անելու այդ դեպքում։

գ) Պարոն Փաշինյանը նորից կրկնեց իր այն միտքը, որ ցանկացած բանակցային լուծում պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ժողովուրդների համար։ Քանի որ մինչ այժմ պատմության մեջ հայտնի էին հայ և ադրբեջանցի ժողովուրդները, ցանկանում եմ հարցնել պարոն Փաշինյանին՝ ինչ ինքը նկատի ունի «Արցախի ժողովուրդ» հասկացության տակ, և արդյոք այն իր պատկերացմամբ որևէ կերպ տարբերվում է հայ ժողովրդից։

դ) Պարոն Փաշինյանը մեկ այլ ուշագրավ հայտարարություն արեց նրա մասին, որ Ադրբեջանի նախագահը ևս հակված է բանակցային փոխադարձ ընդունելի լուծում գտնելու։ Ես, ինչպես և թերևս մեր համաքաղաքացիներից շատերը, հետևելով նրա տարբեր հայտարարություններին վերջին մի քանի տարիների ընթացքում, և մասնավորապես Մյունխենում տեղի ունեցած բանավեճի ընթացքում, այդպիսի տպավորություն չեմ ստացել, սակայն պարոն Փաշինյանը, շփվելով նրա հետ փակ դռների ետևում, գուցե այլ կարծիք ունի։ Համապատասխանաբար, ցանկանում եմ հարցնել Ձեզ, պարոն Փաշինյան՝ ի՞նչն է Ձեզ հիմք տալիս ենթադրելու, որ Ադրբեջանի ղեկավարությունը ևս ձգտում է բանակցային ճանապարհով խաղաղ և արդարացի լուծման, մասնավորապես, հաշվի առնելով նրա տարբեր բարձրաստիճան ներկայացուցիչների վերջին հայտարարությունները միջազգային հանրությունից «պատերազմի իրավունք» ստանալու մասին։

ե) Պարոն Փաշինյանը նաև հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության հարաբերությունները լավ են և բարձր մակարդակի վրա են գտնվում, այս պնդումը հատուկ կարևորվում է նույն Արցախյան բանակցությունների համատեքստում։ Համապատասխանաբար ցանկանում եմ հարցնել պարոն Փաշինյանին՝ անցյալ տարվա հոկտեմբերին Երևանում կայացած ԵԱՏՄ հիշարժան համաժողովից հետո, որն ավարտվեց Զվարթնոց օդանավակայանում ՌԴ նախագահի հետ հապճեպ կազմակերպված հանդիպմամբ, Ռուսաստանի Դաշնության հետ ի՞նչպիսի դրական զարգացումներ են եղել այս ընթացքում, որի մասին կարելի է կոնկրետ խոսել։ Ի՞նչն է փաստացի հաստատում այդ հարաբերությունների լավ մակարդակը։

Այսքանով հարցերս առայժմ սահմանափակեմ։ Թեև պարոն Փաշինյանը փորձում է մինչև վերջ պահպանել անորոշությունը բանակցային գործընթացի շուրջը, իրականությունը այն է, որ այս հարցերից և ոչ մեկից ոչ նա, ոչ էլ Հայաստանի ցանկացած այլ ղեկավար, չի կարող խուսափել, և որքան շուտ դրանց պատասխանները տրվեն, այնքան մեր բանակցային դիրքերը ավելի ամուր կլինեն, այնքան ժողովուրդը՝ ավելի համախմբված և վճռական, և այնքան վերջնական արդյունքը՝ մեզ համար ավելի նպաստավոր»։

Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ)
Ամենադիտված