Էդուարդ Մարտիրոսյանը աշխատանքից չի ազատվել. ԱԱԾ
ՔաղաքականությունԱզգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը պաշտոնանկ չի արվել: Այս մասին Factor.am-ին փոխանցեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից: Կառույցից նաև ասացին, որ որևէ աշխատակից ազատման դիմում չի գրել: Հիշեցնենք, որ ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելուց հետո մամուլը գրեց, որ կառույցում բունտ է հասունացել: Շատերը չեն ցանկանում նրա հետ աշխատել և դիմումներ են գրել: Նաև շրջանառվեց տեղեկություն, որ Էդուարդ Մարտիրոսյանի համար Քյարամյանի նշանակումն անականկալ է եղել: