Հայտնի է դարձել Պուտինի գաղտնի հանդիպման մասին
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը գաղտնի հանդիպում են ունեցել Վոլգոգրադում այն տեղեկության հրապարակումից հետո, որ Յանուկովիչի նախկին խորհրդական Պոլ Մանաֆորտը կարող էր Ուկրաինայից գաղտնի կերպով 12.7 միլիոն դոլար ստանալ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Newsweek»-ին:
Պոլ Մանաֆորտը Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավարն է եղել:
Օգոստոսին տեղեկություն էր տարածվել այն մասին, որ նա կարող էր Ուկրաինայից գումար ստանալ: Մանաֆորտը հերքել է այս մեղադրանքները: Համենայն դեպս, ավելի ուշ նա հեռացել է Թրամփի շտաբի ղեկավարի պաշտոնից:
Թերթը հաղորդում է, որ Պուտինը Յանուկովիչի հետ հանդիպել է հենց այս հարցով: