Իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք ա ստեղ շմայսություն անես. Մարուքյանը՝ Սասուն Միքայելյանին
ՔաղաքականությունԻնձ ինչքան էլ խփեք, ես խոսելու եմ. էն ո՞վ եկավ թաքուն մեջքից խփեց: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում ծեծկռտուքից հետո իր ելույթում հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Տեղից «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Խոսա, բայց մարդավարի խոսա», եւ սկսեց բղավել, սակայն չէր լսվում, թե ինչ է ասում:
Մի քանի պատգամավորներ շրջապատեցին Սասուն Միքայելյանին, որ հանկարծ նորից ծեծկռտուք չսարքի:
Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք ա ստեղ շմայսություն անես: հանգիստ քեզ պահի, վափշե: Հերիք ա, չի լինելու էս մշակույթը ստեղ: Հեղափոխություն է եղել նաեւ էդ մշակույթի համար: Հերիք եղավ: Ձեւ չկա: Գալիք մեջքից խփում եք, արա»,-հայտարարեց Մարուքյանը:
Այդ ընթացքում տասնյակ պատգամավորներ տեղնրից ելան եւ փորձում էին թույլ չտալ նոր բախում:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված էր ընդհատել նիստը. «Նիստն ընդհատվում է, լրացուցիչ կոչնակը կասի, թե երբ կսկսենք»,-ասաց նա՝ հավելելով, որ Մարուքյանը կշարունակի իր խոսքը ընդմիջումից հետո: Ավելի ուշ հայտարարվեց, որ նիստն ընդհատվում է մինչեւ ժամը 14.30-ը: