Հայերեն


Այսօր էլ պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում հերթական խորտակիչ հարվածը հասցնել հակառակորդին. Ջալալ Հարությունյան

Հասարակություն

ԱՀ ՊՆ, ՊԲՀ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը ուղերձ է հղել Մեծ Հայրենականում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ ՊԲ օրվա կապակցությամբ․

«Սիրելի հայրենակիցներ,

Մայիսի 9-ը առանձնահատուկ տեղ է գրավում մեր պետական տոնացույցում: Մեծ հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ պաշտպանության բանակի օրը խորհրդանշում է պատմական առումով բեկումնային իրադարձություններ եւ հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջը համախմբված սերունդների ամուր միասնություն:

75 տարի առաջ ֆաշիստական Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիան նաեւ հայ զինվորի, հայի ռազմական տաղանդի, հայկական զենքի հաղթանակն էր: Պատերազմի առաջին իսկ րոպեներից խիզախորեն պայքարելով նախահարձակ գերմանական զորքերի դեմ` խորհրդային բանակի հայազգի մարտիկներն ու զորավարները Բրեստի ամրոցում եւ Ստալինգրադում, Օդերի ափերին եւ Ռայխսթագի մատույցներում պաշտպանում էին նաեւ իրենց փոքրիկ հայրենիքը` Հայաստանը: Իր ծավալներով աննախադեպ այդ պատերազմի ընթացքում հայ մարտիկներն աչքի են ընկել անօրինակ հերոսություններով, հայազգի զորավարները մշակել եւ իրականացրել են փառահեղ ռազմագործողություններ, իսկ հայ գիտական միտքը խորհրդային բանակին տվել է նոր եւ հզոր զինատեսակներ:

Մեծ հայրենականին մասնակցած հայրերի ու պապերի օրինակով դաստիարակված սերունդը նրանց դասերի կենսունակությունը կարողացավ ապացուցել արցախյան ազատամարտի ժամանակ: Ստիպված լինելով զենք վերցնել այնպիսի պայմաններում, երբ Մայր Հայաստանի հետ վերամիավորվել ցանկացող Արցախի գլխին կախվել էր ֆիզիկական բնաջնջման միանգամայն իրական վտանգը, այդ սերունդը կարճ ժամանակահատվածում մարտական գործողություններին զուգընթաց կազմավորեց հզոր, մարտունակ բանակ` հայկական զենքը փառավորելով նոր հաղթանակներով: Այդ հաղթանակների վառ խորհրդանիշը Շուշիի ազատագրման ռազմագործողությունն էր, որով խորտակիչ հարված հասցվեց ադրբեջանական բանակի մարտական ոգուն ու բարոյական որակներին եւ դարձավ հետագա բոլոր հաղթանակների անկյունաքարը:

Հրադադարի հաստատումից հետո Պաշտպանության բանակը շարունակեց զարգանալ ու կատարելագործվել, համալրվել նոր զինատեսակներով` առանց օտար ուժերի ներգրավման դառնալով տարածաշրջանային խաղաղության գլխավոր երաշխավորը:

Պարտություն կրելով իր իսկ սանձազերծած պատերազմում` Ադրբեջանը ամենեւին էլ չհրաժարվեց ցեղասպան ծրագրերից: Հայրենյաց պաշտպանների երիտասարդ սերունդը, 2016 թվականի ապրիլին կասեցնելով Ադրբեջանի ագրեսիան ու ջախջախելով նրա նախահարձակ ուժերն, ապացուցեց, որ Մեծ հայրենականում եւ արցախյան ազատամարտում հաղթող քաջերի արժանավոր հետնորդն է: Ցավոք պատերազմում անխուսափելի են զոհերը: Բազմաթիվ հայորդիներ հայրենիքի ազատությանը նվիրաբերեցին ամենից թանկը` կյանքը:

Փառք եւ պատիվ Մեծ հայրենականում եւ արցախյան ազատամարտում մարտիրոսված բոլոր քաջորդիներին:

Հավերժ փառք Արցախի սահմանները պաշտպանելիս նահատակված ՊԲ բոլոր զինծառայողներին:

Այսօր էլ պաշտպանության բանակը, շարունակաբար կատարելագործվելով, արդիականացնելով իր զինանոցը, ամրապնդելով մարտական հմտություններ, հուսալիորեն պաշտպանում է մեր երկրի սահմանները` պատրաստ անհրաժեշտության դեպքում հերթական խորտակիչ հարվածը հասցնել հակառակորդին:

Հարգելի հայրենակիցներ,

ՊԲ հրամկազմի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս Եռատոնը: Մաղթում եմ հաջողություններ թե՛ անձնական կյանքում, թե՛ ծառայողական ու աշխատանքային գործունեության մեջ: Վստահ եմ, որ մեր զավակներն ապրելու են զարգացած, հզոր ու խաղաղ երկրում»:

Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներՊարսից ծոցի իրանական կղզիների հնարավոր գրավման համար վայրէջքի գործողություններ և սցենարներ 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանՄեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Դեգրադացիա՝ «Level ՔՊ» Տաղանդավոր Գարի Քյոսայանը և ամերիկյան ջազի վարպետները միասին ջազային հրավառություն են խոստանում ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է փետրվարի 28-ին Իրանում դպրոցին hարվածելու մեղադրանքները Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում են ռեպրեսիոն ապարատի գործածմանը․ Տիգրան Աբրահամյան Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի․ Աննա ԿոստանյանԱնատամ արձագանք ադրբեջանական սադրանքին Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. Արեգա Հովսեփյան Պատերազմներ բերած իշխանությունը խոսում է խաղաղությունից․ Արեգ ՍավգուլյանԻրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում Աջակցության ալիքը մեծանում է․ ևս մեկ կուսակցություն միանում է Սամվել Կարապետյանին C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի Երիտասարդների հարցերը Էդմոն Մարուքյանին․ բաց քաղաքական քննարկում Ի՞նչ հիմքով են սկսել գաղտնալսել Բագրատ Սրբազանին. Այսօրվա նիստում կանդրադառնան այս հարցին Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Երևանում բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն. կա 5 տուժած Աշխարհում պայքшրը գնում է ոչ թե կյանքի, այլ մաhվան համար. Լավրով «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել. սպասվում է, որ ամռանը թիմի ղեկը կստանձնի Խաբի ԱլոնսոնՆիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ ԱլեքսանյանՄոռացվող արժեհամակարգի մասին. Արման ՊետրոսյանՍելին Դիոնը հայտարարել է բեմ վերադառնալու մասին. երգչուհին պատրաստ է Փարիզում կայանալիք մեծ շոուին Դուք մի հատ դեռ պիտի արժանի լինեք Արթուր Ավանեսյանի անունը տալու. Արեգա ՀովսեփյանԸնդդիմության շարքերում «հունիսի 7-ից հետո կյանք կա» ասողները հող են նախապատրաստում սեփական հնարավոր պարտությունն արդարացնելու համար. Աննա ԿոստանյանԼեհաստանը չի պատրաստվում ԱՄՆ-ին տրամադրել իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը. Լեհաստանի պաշտպանության նախարարԹրամփը պատրաստ է ավարտել պшտերազմն Իրանի դեմ, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը փակ մնա. The Wall Street JournalՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի արտադրության և իրացման շուկայում անցկացված վերահսկողության արդյունքների մի մասը«Ես ամաչում էի «ոչ» ասել, ինձ վնասելով գնում էի այնտեղ, ուր չէի ուզում գնալ, հիմա հաճույքով եմ «ոչ» ասում». Մկրտիչ ԱրզումանյանՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «Համահայկական ճակատ» կուսակցության կողմից համապետական ընտրություններին մասնակցելու վերաբերյալԲացառիկ Լուսավոր Երիտասարդություն՝ Ապագայի Նպատակով․ Էդմոն ՄարուքյանԻրավունքը պետք է գերակայի և կգերակայի․ Արամ ՎարդևանյանԻՀՊԿ-ն Պարսից ծոցում խnցել է իսրայելական բեռնատար նավ Ամենամեծ պռովոկատորը ամենուր փնտրում է պռովոկացիա. Արշակ ԿարապետյանԻրակլի Կոբախիձեն և Մարկո Ռուբիոն քննարկել են Հարավային Կովկասում Վրաստանի՝ որպես ուժեղ գործընկերոջ դերի ուժեղացման կարևորությունըՉկա տղա, որ իր մորը չպաշտպանի, կադրերն էլ ուշադիր զննեք. ընդդիմություն, դու հանկարծ ծպտուն չհանես․ Արշակ Կարապետյան Ո՛չ, տիկին Հակոբյան, մեր զինվորները դասալիք չեն. Արթուր ԱվանեսյանԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Times of Israel«ՀայաՔվեն» մշտապես պաշտպանել է հայ ազգի և յուրաքանչյուր հայի իրավունքները․ Ավետիք ՉալաբյանԿարևորում ենք մարզերում բնակիչների հետ անմիջական շփումները․ Մենուա Սողոմոնյան.Համախմբումն այլընտրանք չունի․ հանուն՝ անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ և ուժեղ Հայաստանի․ Նաիրի ՍարգսյանԱշտարակը դարձավ Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» ֆոտոցուցահանդեսի արդեն 5-րդ կանգառը
Ամենադիտված