ԱՄՆ-ի զգուշացումը Հայաստանին
ՔաղաքականությունԱՄՆ պաշտպանության նախարարի փոխտեղակալ Մայքլ Քարփինթերը, որ նոյեմբերի 2-ին այցելել էր Հայաստան և հանդիպում ունեցել թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի հետ, Երևանում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել էր հայ-ռուսական սերտ հարաբերությանը և Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի խնդրին՝ հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների կոնտեքստում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այդ ռազմակայանը վտանգ չէ: Քարփինթերը հայտարարել է, որ Հայաստանն իրավունք ունի որոշելու իր արտաքին քաղաքականության ուղղությունը: «Եվ եթե Հայաստանին գոհացնում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա մենք ևս գոհ ենք: Մենք ոչ մի կերպ չենք ցանկանում զսպել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Դա Հայաստանի ինքնիշխան ընտրությունն է»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության պաշտոնյան:
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում