Իսլամիստները մեր սահմանին շատ մոտ են
Բաց մի թողեքPolitik.am-ը Թուրքիայի ներպետական և տարածաշրջանում սպասվող իրադարձությունների մասին զրույց է ունեցել իրավաբան, պատմաբան և դիվանագետ, այժմ նաև «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ: Վերջինս նկատել է, որ Միջին Արևելքում վիճակը աստիճանաբար սրվում է և որ դա պայմանավորված է Թուրքիայի նեոօսմանիզմի գաղափարախոսության քայլերով.
«Եթե դեռևս 1 տարի առաջ նեոօսմանիզմը զուտ Դավութօղլուի տեսությունն էր, ապա հիմա անցում են կատարում գործնական քայլերի»: Պապյանը հարկ համարեց խոսել այն մասին, որ Թուրքիան՝ մասնավորապես Էրդողանը, Լոզանի պայմանագրով 1923 թվականի հուլիսի 24-ին իրենց պարտադրված սահմաններին այդպես էլ չհարմարվեց : Հիմա Մոսուլի շուրջ գնում է պատերազմ, իսկ Թուրքիան հավակնություն ունի ներկայություն ապահովելու, հետագայում այդ տարածքները իրեն միացնելու նկատառումներից ելնելով:
Սա էական և լուրջ քաղաքական փոփոխություն է Թուրքիայի կողմից, քանի որ Քեմալիզմի սկզբունքները, որը հիմանականում աշխատում էր պահպանել Թուրքիայի ներկա սահմանը, հիմա փոխվում է՝ Թուրքիան դուրս է գալիս իր սահմաններից և մտնում մեծ խաղի մեջ :
Պապյանը նկատեց, որ այդ իրավիճակը իրենից մեծ վտանգ է ներկայացնում նաև մեզ համար, քանի որ այդ լարվածությունը դրսևորվում է մեզ շատ մոտ տարածքներում՝ ընդհամենը 350 կմ հեռավորության վրա:
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում