Ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողով է հրավիրվել նաև Էդվարդ Նալբանդյանը
ՔաղաքականությունԱպրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովը նիստին մասնակցելու համար հրավեր է ուղարկել նաև ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին: Այս մասին լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Առաջարկել եմ, եթե կա տարբերակ, մայիսի 18-25-ն ընկած ժամանակահատվածում մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին, իսկ եթե չկա նման տարբերակ, մենք պատրաստ ենք նաև Ռուսաստանում մեր դեսպանատան աջակցությունն ունենալով, աշխատել նաև տեսակապի միջոցով»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչով է Կարեն Կարապետյանը եկել Հայաստան՝ հաշվի առնելով սահմանափակումները, Քոչարյանն ասաց՝ այսօր իմացել են, որ վերջինս վաղուց է այստեղ: