Հայերեն


Վանաձորի քաղաքապետը հրաժարական կտա՞

Հասարակություն

Araratnews.am

Ինչպես տեղեկացրել էր Araratnews.am-ը, նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին հրավիրված Վանաձորի ավագանու նիստը չէր կայացել՝ քվորում չլինելու պատճառով: Ավագանու 33 անդամներից նիստին ներկայացել էին 15-ը. «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները ներկայացնող ավագանու 18 անդամները նիստին չէին ներկայացել: Նշենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ «Համայնքի ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա ենավագանու անդամների կեսից ավելին»: Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՎԿ-ն քաղաքական հուշագիր են ստորագրել, քաղաքապետի ընտրություններում էլ պետք է սատարեին «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանին, սակայն նրանցից 4-ը, այդուհանդերձ, փակ գաղտնի քվեարկության ժամանակ իրենց քվեն տվեցին հանրապետական Մամիկոն Ասլանյանին: «Լուսավոր Հայաստանը» որոշեց բոյկոտել նիստերը, հույս ունենալով, որ այդկերպ կպարզի, թե ովքեր են խախտել պայմանավորվածությունը: Քրիստ Մարուքյանը վստահեցնում է՝ շարունակելու են բոյոկոտը, քանի դեռ Մամիկոն Ասլանյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել: Թեմայի շուրջ զրուցեցինք Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ:

Վանաձորի ավագանու արտահերթ նիստը չկայացավ, հաջորդ նիստը ե՞րբ է նշանակվելու:

Դեռ հաջորդ նիստի մասին որևէ բան չեմ որոշել, ես շատ ավելի կարևոր՝ տնտեսական բնույթի հանդիպումների մեջ եմ Վանաձորի ապագայի վերաբերյալ: Էդ տեխնիկական, կազմակերպչական հարցերին մի փոքր ավելի ուշ կանդրադառնամ:

Ընդդիմության ներկայացուցիչներն ասում են՝ մինչև օրակարգում չլինի Ձեր հրաժարականի հարցը, չեն մասնակցի նիստերին:

Օրակարգում ավելի հետաքրքիր հարցեր կներառվեն:

Եվ այդ հետաքրքիր հարցերը պատճառ կդառնան, որ ընդդիմադիրները մասնակցե՞ն նիստերին:

Ովքեր Վանաձորի մասին են մտածում, կարծում եմ՝ պատճառ կդառնա, որ մասնակցեն, մանավանդ որ, ընդդիմադիրները նշում էին՝ իրենց նպատակը ոչ թե բոյկոտելն է, այլ ոմանց հայտնաբերելը: Հայտնաբերելու մասին էսօր չեմ ուզում խոսել, իրենք բոյկոտ արեցին, հիմա կարծում եմ՝ ժամանակն է կառուցողական դաշտում ի շահ Վանաձորի գործելու: Ես շատ մեծ ծրագրեր ունեմ Վանաձորի համար, կարծում եմ՝ վանաձորցի ընտրողներն էլ շահագրգռված կլինեն, որ իրենց ընտրած ավագանիները կարողանան մասնակցել քաղաքի ապագային վերաբերող խնդիրների քննարկմանը:

Պարոն Ասլանյան, այնուամենայնիվ, եթե ընդդիմությունը շարունակի բոյկոտել , դա կաթվածահար կանի քաղաքապետարանի աշխատանքները:

Ես քաղաքապետարանի եւ քաղաքի բնականոն կյանքը չեմ թողնի որ կաթվածահար լինի՝ նույնիսկ անձնական միջոցներով եւ անձնական կապերով, հետևաբար, կաթվածահար չի լինի: Իսկ թե ինչի կհանգեցնի բոյկոտը, օրենքում հստակ ամրագրված է՝ եթե երեք ամսում նիստ չկայանա, նոր ընտրություններ տեղի կունենան: Էնպես որ, ավելի լավ է՝ խոսենք քաղաքին վերաբերող խնդիրների մասին, քան ապագայի հետ կապված գուշակություններ անենք:

Իմ ելույթներից մեկի ժամանակ էլ նշել էի, որ Վանաձորն ինձ համար փոքր հայրենիք է եւ քաղաքական ինքնահաստատման կամ բեմականացումների վայր չէ:

Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով, որ անձնական կապերի միջոցով խնդիրը կլուծեք:

Այսինքն՝ անձնական միջոցներով, կապերով չենք թողնի՝ մեր սիրելի քաղաքը կաթվածահար լինի:

Ստացվում է, որ ընդդիմության շարքերից Ձեզ ձայն տվեցին, սակայն նիստերին չեն մասնակցում, սա չի՞ նշանակում, որ իրենք ճնշումների հետևանքով են Ձեր օգտին քվեարկել:

Ես կասեի հակառակը՝ մարդիկ ազատ կամարտահայտման արդյունքում են փակ գաղտնի քվեարկությամբ իրենց ձայնն ինձ տվել: Եթե ճնշումներ լինեին, ապա ձեր ասած մեթոդներով էդ մարդկանց կասեին՝ գային ավագանու նիստին: Կարծում եմ՝ ավելի լավ է վերլուծական միտքն էդ ուղղությամբ աշխատի:

Չե՞ք պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել:

Իհարկե´, ոչ:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված