Ավստրալուհին մեղադրել է Բիլ Գեյթսին կորոնավիրուսային համավարակի ստեղծման մեջ
ԱշխարհԱվստրալիայի Մելբուռն քաղաքում կիրակի օրը բողոքի ակցիա է տեղի ունեցել Խորհրդարանի շենքի դիմաց, որին մասնակցել է մոտ 100 մարդ: Ձերբակալվել է 10 ցուցարար, նրանց խոշոր չափի տուգանք է սպասվում, գրում է РИА Новости-ն:
Հավաքվածներն անվստահություն են հայտնել իշխանությանը և դժգոհել, որ երկրի ղեկավարները կորոնավիրուսի անվան տակ խառնվում են քաղաքացիների անձնական կյանքին: Ակտիվիստները կարծում են, որ իշխանությունը ապատեղեկավության միջոցով փորձում է սահմանափակել բնակչության ազատությունը:
Հավաքավածներից շատերը նշել են, որ համավարակը կապված է 5G տեխնոլոգիայի հետ: Նրանցից մեկը նույնիսկ մեղադրել է միլիարդատեր, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին կորոնավիրուսային համավարակի ստեղծման մեջ: