Հայերեն


Արտառոց դեպք Արմավիրում. լուսամուտով մտել է տուն ու սպանել քնած երիտասարդին. ավելի ուշ դանակահարել է մեկ այլ մարդու (տեսանյութ)

Հասարակություն

Մայիսի լույս 10-ի գիշերը, ժամը 2.40-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ ստացվեց։ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի 3-րդ նրբանցքի իր տանը 30-ամյա տղամարդ էր սպանվել։ Դիակի զննությամբ հրազենային վնասվածք հայտնաբերվեց, ննջարանում՝ 16 մմ տրամաչափի պարկուճի պլաստմասսե խիծ։

Պարզ դարձավ, որ լուսամուտով տուն մտած անձը հրազենով կրակել էր քնած երիտասարդի վրա, ապա դռնով փախել։ Կրակոցի ձայնից արթնացած տնեցիները ահազանգել էին ոստիկանություն ու շտապօգնություն։

Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն առանձնապես ծանր հանցագործության բացահայտման ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկում, երբ լուսադեմին ոստիկանության Վաղարշապատի բաժնում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց. Պարանոցի եւ կրծքավանդակի ծակած-կտրած վնասվածքներով հոսպիտալացվել էր Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում բնակվող 42-ամյա մի տղամարդ։

Մարզի իրավապահները համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վարկած առաջ քաշեցին, որ քնած երիտասարդին սպանած ու հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակահարել է նույն անձը։ Արմավիրի բաժնի քրեական հետախույզները շուտով պարզեցին ոչ միայն կասկածվողի ինքնությունը, այլեւ դեպքերի մի շարք հանգամանքներ։

Տղամարդուն սպանելուց հետո կասկածվողը, նախնական տվյալներով՝ հեծանիվով վերադարձել էր Էջմիածին, որտեղ եւ ապրում է։ Ճանապարհին Գեղակերտ գյուղում մտել էր բնակիչներից մեկի հողամասը։ 42-ամյա տերը տեսել էր նրան ու կարծել էր, որ գողություն է անում։ Վեճ էր սկսվել, որի ընթացքում կասկածվողը դանակով մի քանի անգամ հարվածել էր այդ տղամարդուն ու հեռացել։

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի եւ Վաղարշապատի բաժինների ծառայողները, համատեղ միջոցառմամբ, մայիսի 11-ին Էջմիածնում հայտնաբերեցին կասկածվողին ու բերման ենթարկեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Էջմիածնի բնակիչ, 45-ամյա տղամարդը ոստիկանությունից ներկայացվեց նախաքննական մարմնին ու ձերբակալվեց։ Հետագա միջոցառումներով ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները հայտնաբերեցին հանցագործության գործիքներ հանդիսացող ինքնաշեն հրացանն ու դանակը եւ առգրավեցին։

Հրազենի գործադրմամբ կատարված սպանության ու դանակի գործադրմամբ կատարված սպանության փորձի փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ են ձեռնարկվում հանցագործությունների շարժառիթը պարզելու ուղղությամբ։

Ռուսաստանը չի մասնակցի Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի նիստին. ԶախարովաՌուսաստանը և Վրաստանը կարող են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը. ՕվերչուկԱմերիկյան զենքից մինչև էներգետիկ նոր պլաններ. ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքներն ու հեռանկարները. Էդմոն ՄարուքյանԱրմավիրի մարզում սկեսրայրը դիմել է ոստիկանություն և հայտնել՝ 10 օր է հարս են բերել, սակայն նա գողացել է ոսկյա զարդերն ու փախելԿրծքազարդը վերադարձել է. ինչու է այս «հնաոճ» աքսեսուարը 2026 թվականի գլխավոր միտումը դարձելԽուզարկությամբ կալանավորված անձի մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածէդմոն մարուքյանի անդրադարձը Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններինՀույս ունեմ Ուկրաինայում շուտափույթ երկարաժամկետ հրադադարի կամ խաղաղության համաձայնագրի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԱլլա Պուգաչովային քննադատել են չափազանց շատ ու անբնական պլաստիկ վիրահատությունների համարՀայերի գենը միակն է, որը 3,000 տարի մնացել է անփոփոխ․ Պետրոս ԱնանիկյանԵՄ-ն թույլ չի տալիս կիևյան ռեժիմին գնալ որևէ փոխզիջման. Զախարովա Ծառուկյանի առաջիկա մրցակիցը դրամական գրազ է առաջարկել հայ մարզիկին 12 հազար դոլար պարտք՝ ամեն ընտանիքի ուսերին. 9 միլիարդի մասին իրականությունը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հատուկ հայտարարությունը բարերարի ուղերձի և դրա ձևի մասինԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ապացուցեց այն թեզը, որի մասին ես խոսում եմ երկար ժամանակ, և շատերը քննադատում են ինձ. Մհեր ԱվետիսյանԹող երգչախմբեր ու նվագախմբեր հրավիրեն, պարտադիր է պետական միջոցառումների ժամանակ օրհներգի կենդանի կատարումը. Նիկոլ ՓաշինյանՔննչականը և դատախազությունը Սամվել Կարապետյանին հնարավորություն չեն տվել տեսաուղերձով հանդես գալ Հայտնի է Կանադայում դպրոցի վրա hարձակnւմ իրականացրած անձի ինքնությունը Team-ի և Ֆրանսիական համալսարանի համագործակցությամբ 120 ուսանող իր ուժերն է փորձել առաջատար ընկերություններումՎատ ժամանակները ծնում են ուժեղ առաջնորդներ, ուժեղ առաջնորդները ստեղծում են լավ ժամանակներ․ Նարեկ ԿարապետյանԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում․ Ֆիդան Յուրաքանչյուր իշխանություն ինքն է ընտրում իր թիվ 1 ընդդիմադրին, և սա տարածված փորձ է աշխարհում. Նաիրի Սարգսյան Արցախի հայաթափումը, ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի, կարող է համարվել ցեղասպանություն․ Արեգ ՍավգուլյանԽոստովանե՛ք՝ որքան պարգևավճար եք ստացել դեկտեմբերին․ Հրայր ԿամենդատյանՅուրաքանչյուր բռնապետ պետք է իմանա՝ մի օր պատասխան է տալու իր արարքների համար․ Ավետիք ՉալաբյանՆարեկ Ամբարյանի մասին «Ժողովուրդ» օրաթերթի նյութը շտկվել է. նա ԶՊՄԿ-ում փոխտնօրենի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2021թ.Կյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներ Փոքր բիզնեսը երկրի ողնաշարն է, այլ ոչ թե հարկային զոհը. Աշոտ Մարկոսյան Մնացել է 115 օր, երբ Հայաստանը կունենա նոր ղեկավար. Սամվել Կարապետյանի ուղերձըՓաշինյանը դժգոհ է ամուսինների աշխատանքից. ո՞ւմ կհեռացնեն առաջինը Ամբողջ աշխարհում ներդրումների սով է, Միամտություն է կարծել, որ ՀՀ պետք է հորդեն բազմամիլիարդանոց ներդրումներ. Հայկ Ֆարմանյան Ինչպե՞ս մոլորեցնել միջազգային գործընկերներին. Համառոտ ձեռնարկ Փաշինյանից Այս ուժեղ ժողովուրդը, որին դեռ հայ են կոչում, ստեղծում է իր ապագայի նոր նավը. Նարեկ Կարապետյանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ստեղծման մասին Արդյոք Վենսը Բաքվում քննարկե՞լ է հայ գերիների հարցըՈւժեղ Հայաստանը կկառուցվի ուժեղ տնտեսության վրա․ Հայկ Ֆարմանյան Փաշինյանի իշխանությունն իր վախից սաստկացնում է բռնաճնշումներըՍամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերում են Հայաստանի հիմնական խնդիրների լուծումները․ Աշոտ Մարկոսյան Միայն Սամվել Կարապետյանի ձեռքերում է, որ եկեղեցին կլինի ապահով, իսկ Բաքվի պատանդները կվերադարձվեն. Ռոբերտ Ամստերդամ Հարևաններդ նույնն են, դու ես թույլ. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին 8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետն է ուզում. Նարեկ Կարապետյան Մարդիկ այլևս պարտություն չեն ուզում. հոգնել ենՍոված են, չեն հագենում, 3-րդ ժամկետն են ուզում. ի՞նչ չես հասցրել անել. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Հայաստանի տարածքի բռնազավթված մասը խաղաղ ճանապարհով վերադարձվելու է մեզ. Կարապետյան«Մեր ձևով» շարժումը կշարունակի գործել կուսակցությանը զուգահեռ․ Ալիկ Ալեքսանյան Հայաստանը դեռ չի ապրել իր լավագույն տարիները․ ուժեղ Հայաստանն առջևում է․ Ալեքսան Ալեքսանյան Թույլ առաջնորդը պատճառներ է բերում, ուժեղը՝ գործ է անում ու լուծում է հարցերը․ Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ, հոգնել ենք արդեն թույլերից Սամվել Կարապետյանի կուսակցության պաշտոնական շնորհանդեսը. ՈՒՂԻՂ TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված