«Թող ոչ ոք հույս չունենա գլուխն ազատել ինձնից»․ Սահակաշվիլին հրաժարական է տվել
ԱշխարհՕդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ հրաժարական է տալիս, փոխանցում է «112 Ուկրաինան»:
«Ես որոշել եմ հրաժարական տալ եւ պայքարի նոր փուլ սկսել: Ես ձեռքերս վայր չեմ դնում: Ես չեմ հոգնի: Թող ոչ ոք հույս չունենա գլուխն ազատել ինձնից: Ես այն զինվորն եմ, որը գնում է այնքան, որքան կարող է, իսկ հետո այնքան, որքան պետք է: Որքան պետք է լիակատար հաղթանակի համար եւ նրա համար, որ Ուկրաինան ազատվի կոռուպցիոն աղբից, որը կապիտալացվում է մեր զինվորների արյան վրա, Մայդանի զոհերի վրա, որը դավաճանեց ուկրաինական հեղափոխության գաղափարը, եւ որը միայն մեկ մոտիվացիա ունի՝ գրպանները լցնել, ուժեղացնել սեփական կլանը եւ վերջնականապես թալանել Ուկրաինան»,- ասել է Սահակաշվիլին:
Նշենք, որ այսօր հրաժարական է տվել նաեւ Օդեսայի մարզի ազգային ոստիկանապետ Գեորգի Լորտկիպանիձեն: