Ի՞նչ է խոստովանում կառավարությունը
ՔաղաքականությունԱրտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու կառավարության մտադրությունը խոսում է երկու փաստի մասին։
Առաջին, կառավարությունը խոստովանում է, որ համաճարակային վիճակը երկրում, մեղմ ասած, բարվոք չէ, ինչն, ի դեպ, կանխատեսելի էր, որովհետև անցած երկու ամիսներին՝ բացառությամբ թերևս տասը օրվա, արտակարգ դրությունն ու կարանտինը կրել են իմիտացիոն բնույթ՝ ուղղված լինելով ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքարին, այլ՝ քաղաքացիների իրավունքների սահմանափակմանը։ Ի դեպ, արտակարգ դրության ռեժիմի նոր երկարաձգումը ևս անիմաստ է լինելու, եթե դարձյալ այն պսևդո բնույթ ունենա։
Երկրորդ, Նիկոլ Փաշինյանի թիմն ակամայից խոստովանում է, որ ունեցել է վարկանիշի կտրուկ անկում և վստահ չէ, որ սահմանադրական հանրաքվեն դրական արդյունք կունենա։ Պատահական չէ, որ ակտիվացել են խոսակցությունները՝ ՍԴ հարցն ԱԺ-ում հանգուցալուծելու անհրաժեշտության մասին։