Ահազանգ է ստացվել, որ Ծովինար լճակում քաղաքացիներ են ջրահեղձվել (թարմացված)
Հասարակություն• ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 9-ին, ժամը 21.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Ծովինար լճակում հնարավոր է քաղաքացիներ են ջրահեղձվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
• Ժամը 22.46-ին փրկարարները հայտնաբերել և լճից դուրս են բերել 17-ամյա և 12-ամյա երեխաների դիակներ: