Սերժ Սարգսյանը պատժում է Սաշիկ Սարգսյանին
ԱմենաընթերցվածPolitik.am-ը գրում է․
Սերժ Սարգսյանը նոյեմբերի 2-ին խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային երթեւեկության կարգավորման եւ վճարովի ավտոկայանատեղիների թեմայով, կամ այլ կերպ ասած` հասարակությանը բավական տեւական ժամանակահատված հուզող արագաչափերի, տեսախցիկների եւ կարմիր գծերի թեմայով:
Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե այդ ամենի ներդրումը նպատակ չի ունեցել քաղաքացիներից փող հավաքել, այլ թելադրված է եղել ճանապարհային երթեւեկության խախտումները կանխարգելելու մղումով:
Բոլորն են հիշում, թե հիշատակված տուգանքները որ ընկերություններին էին գնում, և ովքեր են այդ ընկերությունների սեփականատերերը: Խոսքը իհարկե Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի և Սերժ Սարգսյանի ընկեր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Հարությունյանի մասին է: Նրանց պատկանող ընկերությունները այս տարիկներին ուղղակի թալանել են ժողովրդին, և հիմա պարզվում է, որ այդ գումարները պետք է գնային պետությանը, և ոչ թե իրենց:
Փաստորեն Սերժ Սարգսյանը պատժել է եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին, և ընկերոջը՝ Միհրան Հարությունյանին: