Հորինված, հնարված սուտ է․ Փաշինյանը՝ Ավինյանի ու Նավակ Ճոճողի միջեւ վեճի մասին
ՔաղաքականությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ դեղերի փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Վիլեն Գաբրիելյանի՝ Նավակ Ճոճողը միջեւ վեճի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսիր՝ մայիսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետը՝ պատասխանելով լրագրողներից մեկի ուղարկած այն հարցին, թե արդյոք չկա կոնֆլիկտ համավարակի վերահսկման ու դեղերի փորձագիտության միջեւ։
«Հարցի տակ դրված է այն կանխավարկածը, որ եթե մամուլը գրել է, դա 100 տոկոսանոց ճշմարտություն է եւ այդ ճշմարտության վրա կառուցվում է երկրորդը, երրորդը, չորրորդը։ Բա որ հիմա պարզվում է՝ շղթայի առաջին օղակը սուտ է ուղղակի, հորինված, հնարված սուտ է, որ տեղի չի ունեցել, բա հետո ի՞նչ է տեղի ունենում, հետո հարցը հանվում է, քանի որ հարցի հիմքում դրված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասաց նա։