Նույն տանը երկու տղամարդ են մահացել. պարզվում են պատճառները
ՀասարակությունՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Նոր-Խարբերդի երկու բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2016թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, հաղորդում է ստացվել առ այն, որ Նոր-Խարբերդի տներից մեկում հայտանբերվել է երկու տղամարդու դի: Անմիջապես դեպքի վայր են մեկնել քննչական-օպերատիվ խումբը, դատաբժիշկ-փորձագետը։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, պարզվել տուժածների ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ նրանք բնակվել են նշված տանը, իսկ մահվան պատճառը հանդիսանում է ծխահարվելը։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, հրդեհատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություններ, բացատրություններ են վերցվել մահացած տղամարդանց ազգականներից: Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Այս մասին հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից: