Արշավիր Ղարամյանն ազատվեց Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնից
ՔաղաքականությունԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Արշավիր Ղարամյանը մայիսի 13-ին տեղեկացրել էր, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։