Ուկրաինացի քաղաքագետը հայկական համայնքն անվանել է ամենաազդեցիկներից մեկը Ուկրաինայում (տեսանյութ)
ԱշխարհՈւկրաինացի քաղաքագետ Ալեքսեյ Յակուբինը ZIK հետուստաալիքով հեռարձակվող «Միջազգային համայնապատկեր Նադեժդա Սասսի հետ» հաղորդման շրջանակում խոսել է Ուկրաինայի հայկական համայնքի ակտիվ գործունեության մասին:
Ինչպես փոխանցում է AnalitikaUA.net-ը, պատասխանելով հաղորդավարի՝ ուկրաինական դիվանագիտության կոնկետ ուղղությունների վրա այս կամ այն կերպ ազդեցություն ունեցող ազգային համայնքների մասին հարցին՝ Յակուբինը նշել է, որ այդպիսին է համարում հրեական և հայկական համայնքները՝ հավելելով, որ մասնակցել է հայ համայնքի կազմակերպած միջոցառումներին:
Ուկրաինայում, Վրաստանում և Հայաստանում բարեփոխումների և տնտեսական զարգացման արդյունքները քննարկելիս փորձագետն ընդգծել է, որ Ուկրաինայում «վաճառում էին» Վրաստանում տեղի ունեցած բարեփոխումների ձևը: «Վրաստանում հաջողվեց այդ ամենն անել, մեգահյուրանոցներ Բաթումիում և այլն:
Որպես փորձագետ, ով սովոր է ստուգել լսած հայտարարությունները, վերցրել եմ Համաշխարհային բանկի տվյալները և նայել եմ Վրաստանի ՀՆԱ-ի ցուցանիշները Սաակաշվիլիի օրոք և Հայաստանի ցուցանիշիները նույն ժամանակահատվածում, և ստացվում է, որ Վրաստանում Սաակաշվիլիի օրոք ՀՆԱ-ն աճել է 2.5 անգամ, Հայաստանում՝ 3.3 անգամ»,- ասել է քաղաքագետը՝ հավելելով, որ նաև պետք է հաշվի առնել այն, որ Հայաստանը դեպի ծով ելք չունի: