Ես ակնկալում եմ, որ Նոյերը կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ․ «Բավարիայի» խորհրդի ղեկավար
Սպորտ«Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված մյունխենյան ակումբի ֆուտբոլիստ Մանուել Նոյերի հետ պայմանագիրը երկարաձգելու բանակցություններին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նոր պայմանագրով «Բավարիայի» և 34-ամյա դարպասապահի միջև բանակցությունները դադարեցվել են Նոյերի աշխատավարձի պահանջների պատճառով։
«Բանակցությունները լավ են ընթանում: Ես լավատեսորեն եմ տրամադրված և ակնկալում եմ, որ Մանուելլը շուտով կընդունի «Բավարիայի» առաջարկը: Երկու կողմերը գոհ են: Ես հավատում եմ, որ Նոյերի և Բավարիայի միջև դաշինքը կշարունակվի: «Այս պահի դրությամբ հայտարարելու բան չկա: Մենք լավատեսորեն ենք տրամադրված, բայց առայժմ ոչինչ պարզ չէ», - ասաց Նոյերը:
Նոյերը «Բավարիայի» կազմում խաղում է 2011 թվականից: Գերմանացի դարպասապահի գործող պայմանագիրը հաշվարկվում է մինչև 2021 թվականի ամառ: