ԱՄՆ-ը արձագանքել է ռուս-թուրքական մերձեցմանը
ԱշխարհНТВ-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Լիզ Թրյուդոն, պատասխանելով հարցին, թե կարող են արդյոք ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև հարաբերությունները վատթարանալ Մոսկվա - Անկարա վերջին ջերմացման արդյունքում, պատասխանել է, որ «այդպիսի խնդիր ընդհանրապես չկա»։ Նա նշել է նաև, որ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև կան բազում հարցեր, որոնց շուրջ նրանց հետաքրքրությունները համընկնում են։ «Նրանք անկախ պետություններ են։ Ունեն ընդհանուր նպատակներ, բայց ոչ միայն ԻՊ-ի դեմ պայքարում, այլև Սիրիային օժանդակելու միջազգային խմբում»,- ընդգծել է Թրյուդոն։