«Տանը հավաքվելը չի նշանակում որևէ բան ծրագրել». Զինված բանդայի գործով անցնող աղջիկ
Բաց մի թողեք«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Նորքի զինված խմբի գործով անցնող մեղադրյալ, ստորագրությամբ ազատ արձակված Նելլի Մինասյանը:
– Նելլի, հայտնի է, որ նախաքննական մարմինը խստացրել է նաև քեզ հասցեագրված մեղադրանքը՝ ավելացնելով իշխանության զավթման նախապատրաստության փորձը: Ինչի՞ հետ կկապես այս հանգամանքը:
– Կարծում եմ՝ խստացումը կրում է զուտ ձևական բնույթ, իրենց կատարած քայլերի արդարացում հասարակության աչքին, քանի որ ոչ մի կերպ բացատրելի չէր բետեռով տուն մտնելը, նման ձևականությամբ ձերբակալությունը: Վստահ եմ ու հույս ունեմ, որ դատաքննությունը կլինի արդար, և ընթացքում էլ պարզ կդառնա, որ իշխանության զավթման որևէ հարց չկար, համենայնդեպս՝ ես տեղյակ չեմ և համաձայն չեմ ինձ հասցեագրված մեղադրանքի ու հոդվածների հետ:
– Նախաքննությունն ավարտվել է. եթե հնարավոր է, մինչև առաջիկա դատը որոշ մանրամասներ ներկայացրու, թե ինչպես ես հայտնվել Նորքի այդ առանձնատանը, և իրականում ի՞նչ էր ծրագրել անել այնտեղ հավաքված խումբը:
– Այնտեղ հավաքված խմբի անդամներից մի քանիսը իմ ընկերներն են, տանը հավաքվելը դեռ չի նշանակում որևէ բան ծրագրել, գուցե Արթուր Վարդանյանը ունեցել է որոշ մտքեր, որից ես և, կարծում եմ, նաև իմ ընկերները տեղյակ չենք եղել:
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում