Հանրապետական ծննդատանը նորածին է մահացել
Բաց մի թողեքԵրեկ Հանրապետական ծննդատանը մեկ շաբաթական երեխա է մահացել։ Tert.am-ի հետ զրուցում տեղեկատվությունը հաստատել է ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը։
Նա մանրամասնեց, որ «արձանագրվել է ներարգանդային սեպսիս, թոքաբորբ, ցիտոմետալովիրուս, հեպատիտ, պոլիօրգանային անբավարարություն»։
Ըստ նրա՝այս պարագայում ախտորոշում հնարավոր է կատարել միայն ծննդից հետո կամ 3-4 օրվա ընթացքում։