ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ֆուտբոլիստը հենց խաղի ժամանակ սպանում է մրցավարին
ԱմենաընթերցվածՄեքսիկայի Տուլանսինգո քաղաքում սիրողական լիգայի հանդիպման ընթացքում թիմերից մեկի ֆուտբոլիստ Ռուբեն Ռիվերա Վասկեսը սպանել է 59-ամյա մրցավար Վիկտոր Տրեխոյին։ Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին։ Վասկեսը դեղին քարտ է ստացել գլխավոր մրցավարից, ինչից հետո մոտեցել է նրան և բռունցքով հարվածել վերջինիս դեմքին։ Ստացած հարվածից մրցավարը տեղում մահացել է։ Բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Ֆուտբոլիստն, օգտվելով ստեղծված խառնաշփոթ իրավիճակից, լքել է դեպքի վայրը։ Նրան փնտրում են օրինապահ մարմինները: