ԱԺ ծեծկռտուքի դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է
ՔաղաքականությունՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին, Aysor.am-ին ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նա նշել է, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: