Իսպանիայում համաճարակի ավարտից հետո անվճար սնունդ ստանալու համար մարդկային հերթեր են գոյացել․ Ռիա Նովոստի (լուսանկարներ)
ԱշխարհՀաջորդ շաբաթ Իսպանիան մտադիր է օրենք ընդունել նվազագույն կենսապահովման եկամտի մասին, որը երաշխավորում է պետության կողմից նպաստի տրամադրում առավել խոցելի բնակչությանը: Օրենքը կընդունվի ժամանակին, քանի որ COVID-19 համաճարակի պատճառով հարյուր-հազարավոր մարդիկ կորցրին աշխատանքը:
Մարիա Միկելա ծխական եկեղեցու մոտ, որը գտնվում է Մադրիդի ամենահարուստ շրջանում, մարդկային մեծ հերթեր են գոյացել անվճար սնունդ ստանալու համար: Նրանց միջև առնվազն 3-4 մետր «սոցիալական հեռավորություն» կա: Մոտակայքում կան սայլեր, որոնցով իսպանացիները սովորաբար գնում են մթերային խանութներ: Նմանատիպ հերթերը մայրաքաղաքում և ամբողջ Իսպանիայում չափազանց շատ են: Համաճարակի և դրա հետևանքների պատճառով մարդիկ մնացել են առանց եկամտի:
Առաջիկա ընդունվելիք օրենքով նախնական տվյալներով՝ առանց եկամուտ չունեցող անձանց պետական նպաստը, ընդհանուր առմամբ, կկազմի 462 եվրո, ընտանիքի համար՝ առավելագույնը 1 015 եվրո: «Այս միջոցը կօգնի գոնե ինչ-որ կերպ մեղմել իրավիճակը», - ասել է Մադրիդի քաղաքապետը։