Ո՞վ է փոխարինելու Ռուբեն Հայրապետյանին
ՍպորտՎերջին օրերին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հնարավոր է լքի զբաղեցրած պաշտոնը: Ասում են, թեև վերջինը չի ցանկանում թողնել աշխատանքը, որոշումները կայացվում են Բաղրամյան 26-ում և դա քննարկման ենթակա չէ։ Համաձայն շրջանառվող լուրերի, հայտնի է նաև նրան փոխարինողի անունը. խոսքն Արկադի Անդրեասյանի մասին է: Ավելի վաղ նաև լուրեր էին շրջանառվում, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում Հայրապետյանին կփոխարինի որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը։