Արիել Ուինթերն իր նոր ֆոտոսեսիայում կրկնօրինակել է Քայլի Ջեներին
LifeԱմերիկյան դերասանուհի Արիել Ուինթերը նոր գլամուր ֆոտոսեսիայի է մասնակցել, որում պատճենել է Քայլի Ջեներին: Քիմ Քարդաշյանի 19-ամյա քույրը լուսանկարվելիս հաճախ է վեր բարձրացնում հետույքը, ինչն էլ արել է 18-ամյա Ուինթերը:
«Ամերիկյան ընտանիք» հեռուստասերիալի աստղը հատուկ ֆոտոսեսիայի համար նույնիսկ Քայլիի դաջվածքն է արել:
Արիելը նկարահանվել է Լոս Անջելեսում, սակայն հայտնի չէ, թե որ ամսագրի եւ որ թողարկման համար:
Ինչ վերաբերում է Քայլիին. աղջիկը նկարահանվել է Puma-ի գովազդային հոլովակում: