Խայտառակություն էր․ Էդմոն Մարուքյանը՝ Արսեն Թորոսյանի հակավրացական հայտարարության մասին
ՔաղաքականությունԱմոթ էր, խայտառակություն էր, կարծում եմ պետք է քիչ խոսեինք, շատ աշխատեինք։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Արսեն Թորոսյանի հայտարարությանը՝ կապված վրացիների` կորոնավիրուսային ցուցանիշների հետ, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Վրաստանի հետ հարաբերություն փչացնելու իմաստը ո՞րն էր։ Ցանկացած պաշտոնատար անձ պետք է շատ ուշադիր լինի իր հայտարարություններն անելիս»,-ասաց Էդմոն Մարուքյանը։