260 կմ/ժ արագություն զարգացնող թևեր․ տեսանյութ
ՍպորտԷքստրեմալ թռիչքների սիրահար Ռեքս Փեմբերթոնը նախագծել եւ պատրաստել է ռեակտիվ թեւերով մոդել, որը չունի իր նախատիպը: Այս սարքի մշակումը տեւել է մի քանի տարի: Այն զարգացնում է 260 կմ/ժ արագություն:
Վառելիքի քիչ քանակությունը թույլ չի տալիս մեկնարկել գետնից, այդ պատճառով սարքի նախագծողը երկինք է բարձրացել ուղղաթիռով, ինչից հետո միայն գործի դրել ռեակտիվ շարժիչը:
Փորձնական թռիչքը բարեհաջող կերպով իրականացվել է Մեքսիկայում: Չնայած X-Wing անվանումով մոդելի համար սա առաջին թռիչքն էր, այն գերազանց ղեկավարվել է եւ զարգացրել նախատեսված արագությունը:
Նախագծողը համոզված է, որ վերամշակելուց եւ կատարելագործելուց հետո նման սարքը կարելի կլինի կիրառել ոչ միայն որպես թանկարժեք խաղալիք, այլ նաեւ որպես կոնկրետ գործնական առաջադրանքներ կատարող տեխնիկական միջոց։
Նյութը՝ «ԳԱԼԱ»-ի