Ոչ ոք մեր երկրում արտոնյալ չի լինելու՝ անկախ զբաղեցրած պաշտոնից․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
ՔաղաքականությունԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սիրելի՛ հայրենակիցներ
Կադրերի ճիշտ ընտրությունն արդյունավետ կառավարման հիմքն է: Ուրախ եմ, որ առաջին փոփոխությունները հանրության մեջ հիմնականում դրական ազդակներ են առաջացրել: Վստահեցնում եմ, որ ոչ ոք մեր երկրում արտոնյալ չի լինելու՝ անկախ զբաղեցրած պաշտոնից: Իսկ բոլոր նրանք, ովքեր իրենց պահվածքով ոչ ընդունելի վարքագիծ կդրսևորեն, մեզ հետ քայլելու իրավունք չեն ունենա»: