Հայերեն

«Վիկիլիքսի» ուշագրավ բացահայտումը

Աշխարհ

armlur.am

Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայանում են 45-րդ նախագահի ընտրությունները: Ավելի քան մեկ տարի տեւած անկանխատեսելի եւ աննախադեպ ընտրարշավն այլեւս անցյալում է: Կարելի է ասել, որ նման ընտրապայքար ԱՄՆ-ում երբեւէ տեղի չէր ունեցել, ինչը փաստվում է նաեւ նրանով, որ քաղաքական վերլուծաբանների կանխատեսումները մեծ մասամբ իրականություն չեն դարձել: Խոսքն, անշուշտ, վերաբերում է Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի ֆենոմենին: Այդ կապակցությամբ ուշագրավ բացահայտում է արել նաեւ հայ հասարակությանը քաջ հայտնի «Վիկիլիքսը»: Այս նախագահական ընտրություններում «Վիկիլիքսի» կողմից հրապարակված գաղտնի փաստաթղթերը գերազանցապես վերաբերում էին Դեմոկրատական կուսակցությանն ու նրա միասնական թեկնածու Հիլարի Քլինթոնին: Քաղաքական վերլուծություններում հաճախ էր «Վիկիլիքսն» անվանվում Դոնալդ Թրամփի «չերեւացող գործընկերը», որի հրապարակած ամեն մի գաղտնի նամակ նոր դժգոհության ալիք էր բարձրացնում Քլինթոնի նկատմամբ: Բավական է հիշել, որ Քլինթոնի դեմոկրատ մրցակից, Վերմոնտի սենատոր Բեռնի Սանդերսի նկատմամբ Դեմոկրատական կուսակցության ղեկավարության ցուցաբերած խարդախ վերաբերմունքի իրական մանրամասները եւս բացահայտվեցին «Վիկիլիքսի» շնորհիվ` տհաճ դրության մեջ դնելով Հիլարի Քլինթոնին: Վերջինս, սակայն, չընկճվեց այդպիսի տգեղ բացահայտումներից եւ գաղտնի նամակների ապօրինի հայթայթման ու հրապարկման ողջ մեղքը բարդեց Ռուսաստանի վրա` ակնարկելով Թրամփի «հանցավոր» համագործակցությունը ռուսական շրջանակների հետ: Այդուամենայնիվ, «Վիկիլիքսը» հսկայական գլխացավանք պատճառեց Քլինթոնին: Ի դեպ, հենց այդ բացահայտումների շնորհիվ են նաեւ պարզ դառնում մի շարք հանգամանքներ, որոնք ընտրության ելքի վրա կարող են ճակատագրական ազդեցություն ունենալ: Ըստ «վիկիլիքսյան» հերթական հրապարակման` Հիլարի Քլինթոնի նախընտրական ողջ արշավը կառուցված է եղել այն հույսի վրա, որ հանրապետականների թեկնածուն պիտի լիներ Դոնալդ Թրամփը: Դեմոկրատ թեկնածուի քարոզչական խորհրդականներից Բրենդ Բուդովսկին ամիսներ առաջ նամակով դիմել էր Քլինթոնի քարոզարշավի ղեկավար Ջոն Փեդեստային` նկատելով, որ նախկին պետքարտուղարի պարտությունն ընտրություններում կարող է լիովին իրականանալի լինել, եթե հանրապետականների թեկնածուն չլինի Դոնալդ Թրամփը: «Այս պահին ես լիովին ապշած եմ, որ Հիլարին գրեթե ամբողջապես կախված է հանրապետականների կողմից Թրամփի թեկնածության հաստատումից: Նա ունի հսկայական բնական քաղաքական թուլություններ, որոնք պարտավոր է շտկել: Նույնիսկ Թեդ Քրուզի պես ծաղրածուին դժվար է լինելու պարտության մատնել, ինչը ինձ մեծապես վախեցնում է»: Այս տրամաբանությունը հիմնված էր ոչ միայն դիտողական սուր աչքի, այլեւ իրական վիճակագրական տվյալների վրա: Խնդիրն այն է, որ մինչ ներկուսակցական միասնական թեկնածուի ընտրությունը, ենթադրյալ հարցումներով հանրապետականների գրեթե բոլոր թեկնածուները հաղթում էին Քլինթոնին, բացի Քրուզից եւ Թրամփից: Իսկ, ահա, թեկնածուների պակասելու հետ մեկտեղ Քրուզի շանսերն էլ էին նկատելիորեն ավելանում: Միայն Դոնալդ Թրամփն էր, որ անկախ ընտրողների մոտ դրական տրամադրություններ չէր առաջացնում: Թեեւ Թրամփը կարող է արժանանալ հանրապետական ընտրողների աջակցությանը, սակայն նախագահ ընտրվելու համար նրան հարկավոր են անկախների ձայները, որոնք այս պահին ավելի շատ նախընտրում են Քլինթոնին` կապված առաջինի` համեմատաբար անլուրջ խառնվածքի հետ: «Վիկիլիքսի» վերոնշյալ հրապարակումը, սակայն, շատ ավելի կարեւոր է` հասկանալու համար դեմոկրատների մարտավարությունն ու Հանրապետականի ներսում տեղի ունեցած կուսակցական ավերիչ պայքարը: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի հիմնական լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը ֆինանսական կուլիսային շրջանակների հետ անմիջական կապերի մեջ է, որն էլ իր հերթին սատարում է Քլինթոնին: Եվ, ահա, ամբողջ մեդիա ռեսուրսը հանրապետականների քարոզարշավի օրերին արհեստականորեն ֆետիշացնում էր Թրամփին: Վերջինիս ցանկացած արտառոց ձեւակերպում եւ հատկապես վիրավորական խոսքերն իր ներկուսակցական մրցակիցների հանդեպ անմիջապես հայտնվում էին ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում ու անընդհատ շրջանառության մեջ պահվում: Թրամփի ագրեսիվ ու անտակտ վերաբերմունքը մրցակիցների նկատմամբ ոչ միայն տարածվում էր ԶԼՄ-ների կողմից, այլեւ անուղղակիորեն թմբկահարվում: Առաջին հերթին ամերիկյան ԶԼՄ-ների քարոզչական մարտավարության շնորհիվ էին հանրապետականները մեկը մյուսի հետեւից լքում ընտրապայքարը: Թրամփի հաջողություններն առավելապես ոչ այնքան նրա կարողությունների ցուցիչն էին, որքան դեմոկրատական լրատվական ռեսուրսի ճիշտ մարտավարության: Վերոնշյալ գաղտնի նամակն արդեն իսկ հուշում է, թե ինչպես են պատմական պահը հաջողությամբ գիտակցել Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբում եւ խաղարկել ըստ իրենց ցանկության: Արձանագրելի է, որ հերթով շարքից հանելով հանրապետական թեկնածուներին` դեմոկրատական մեդիան խստագույնս օժանդակեց Թրամփի թեկնածությանը: Վերլուծաբանները նույնպես կտրականապես չեն հերքում, որ Քեյսիքի, Ռուբիոյի եւ մյուս հանրապետականների դեմ հանդիման կանգնելու պարագայում Քլինթոնը իսկապես անլուծելի խնդիրներ էր ունենալու: Ի վերջո, նախկին առաջին տիկնոջ պետա-կառավարման փորձառությունը խաղում է իր դերը Թրամփի անփորձության ու անպատրաստվածության դիմաց` նախ եւ առաջ անկախ ընտրողների շրջանում: Ինչեւէ, մի շարք այլ գաղտնի փաստաթղթերի եւ քաղաքական իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2016թ. պետք է լինի Հիլարի Քլինթոնի տարին: Նրա ընտրության համար կարծես ամեն ինչ ապահովված է` առաջնահերթորեն հանձին հիմնական մրցակցի: Թրամփին չեն պաշտպանում բազմաթիվ ազդեցիկ կուսակցականներ, իսկ անկախ ընտրողները մեծ վերապահումներ ունեն նրա հախուռն ու անկայուն բնավորության նկատմամբ: Ամեն ինչ հուշում է, որ Հիլարի Քլինթոնը հաղթելու է Թրամփի պես մրցակցին, որին, ի դեպ, հենց ինքն է ընտրել: Սակայն արեւմտյան ընտրությունների առանձնահատկությունը դրանց անկանխատեսելիությունն է, ինչը դեռեւս հույսեր է ներշնչում Թրամփին ու նրա աջակիցներին: Ն.Հովսեփյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝  

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված