Հայերեն


Եղբայրը կտրել է քրոջ հեռախոսին մի քանի անգամ զանգահարած տղայի ականջը

Հասարակություն

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արտակ Թադևոսյանի նախագահությամբ ավարտվել է Արմեն Հ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի փետրվարի 16-ին, առավոտյան ժամը 11-ն անց 30-ի սահմաններում Շիրակի մարզի Առափի գյուղի վարչական տարածքում՝ չգործող «Թաք ծառ» ռեստորանի դարպասի դիմաց գտնվող տարածքում Արմեն Հ.-ն Արթուր Տ.-ի կողմից իր քրոջ բջջային հեռախոսին մի քանի անգամ զանգելու պատճառով վիճել է Արթուրի հետ:

23-ամյա Արմենը, ըստ մեղադրանքի, «Արթուրին ծնկի է բերել, գրպանից հանել է դանակը, շեղբի մասով մոտեցրել է Արթուր Տ.-ի կզակին, առանձին դաժանությամբ՝ առանձնակի ֆիզիկական և հոգեկան տառապանքներ պատճառելով վերջինիս՝ դանակով կտրել է նրա աջ ականջը՝ պատճառելով աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատում և պարանոցի կտրած վերք՝ դիտավորությամբ առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս է պատճառել Արթուր Տ.-ին:

Արմեն Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 6-րդ կետերով:

Դատարանում Արմեն Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն, հրաժարվել է ցուցմունքներ տալուց և հարցերին պատասխանելուց:

Դատարանում հրապարակվել ու հետազոտվել են Արմենի նախաքննական ցուցմունքները:

Արմենը պնդել է, որ արարքը խուլիգանական դրդումներով և աննշան պատճառով չի կատարել, իր անձի առավելությունը չէ, որ տուժողին ցույց է տվել: Այդ քայլին գնացել է այն պատճառով, որ Արթուր Տ.-ն անհանգստացրել է իր քույրիկին, վերջինիս պատվի ու արժանապատվության հարցն է շոշափվել: Բացի այդ՝ Արթուր Տ.-ն իրենից ներողություն չի խնդրել կատարածի համար: Քրոջ պատվի ու արժանապատվության հարցը չնչին առիթ չէր իր համար: Ինքն Արթուրին հոգեպես չի ճնշել, ծնկի չի իջեցրել: Փոխադարձ վեճի ժամանակ իրար չեն հասկացել:

Ինքը, առանց որևէ դաժանության ու հոգեկան ճնշում կիրառելու, խոսակցային վեճի ժամանակ գրպանից հանել է դանակն ու միանգամի՛ց կտրել է Արթուրի ականջը: Նա այդ պահին կանգնած էր, ոչ թե ծնկի իջած… Ինքը Արթուրի պարանոցը դիտավորյալ չի վնասել, վնասվածքը երևի առաջացել է ականջը կտրելու ընթացքում դանակը ներքև սահելու ժամանակ…

Արմենը հայտնել է, որ հոգեպես առողջ է, որևէ հիվանդանոցում հաշվառված չէ: Ինքն ու եղբայրը Հայաստանում մշտական աշխատանք չունեն, մեկնում են ՌԴ Սախալին քաղաք՝ արտագնա աշխատանքի: Իրենց ընտանիքը նյութապես ապահովված է:

Մոտ տասը տարի առաջ քույրն ամուսնացել է: Ամուսնական կյանքի ընթացքում նա մեկ տղա է ունեցել, ով ի ծնե հիվանդ է: Երեխայի ծնվելուց հետո քույրն առողջական խնդիրներ է ունեցել և 2013 թվականին ամուսնալուծվել է: Երեխան մնացել է հոր մոտ, քույրը տեղափոխվել է իրենց տուն: Ինքը տեղյակ է եղել, որ քույրը համացանցի «Ֆեյսբուք», «Օդնոկլասնիկի» կայքերից օգտվել է, շփվել է բարեկամների հետ:

Դեպքից մոտ մեկ ամիս առաջ քրոջ պլանշետն իր մոտ է եղել, այնտեղ տեղադրված էր քրոջ հեռախոսաքարտը: Նրա համարին զանգ է եկել: Ինքն է պատասխանել: Խոսողը տղամարդ է եղել: Նա, իր ձայնը լսելով, ասել է՝ կներեք, սխալվել եմ, ու անջատել է հեռախոսը:

Ինքը քրոջը հարցրել է՝ ո՞վ էր զանգողը: Քույրն ասել է, թե չգիտի:

2016 թվականի փետրվարի 15-ին, ժամը 23-ի սահմաններում կրկին քրոջ պլանշետն իր մոտ է եղել, քրոջ համարին զանգ է եկել: Զանգողը տղա է եղել: Իր ձայնը լսելով՝ ասել է, թե սխալվել է, ուզում էր ընկերոջը զանգել: Ինքը պահանջել է, որ նա իրեն տա այդ ընկերոջ համարն ու ասի նրա անունը: Այդ տղան չի ասել: Ինքը հարցրել է զանգողի անունը: Տղան ասել է՝ Արթուր: Իմացել է, թե որ թաղամասում է նա ապրում: Ի վերջո տղան ճիշտն է ասել՝ որ զանգել էր իր քրոջ հետ խոսելու:

Ինքը խոսել է քրոջ հետ, վերջինս ասել է, թե այդ տղան իրեն գրել ու զանգել է, չնայած ինքը միշտ պահանջել է, որ նա չգրի ու չզանգի:

Այդ ընթացքում քրոջը նորից զանգել ու չեն խոսել:

Ինքը Արթուրին զանգել ու պայմանավորվել է, որ հաջորդ օրը հանդիպեն ու խոսեն՝ պարզելու համար, թե որն է նրա զանգերի իմաստը:

Հաջորդ օրը ժամը 10-ին ինքը տանից դուրս է եկել: Բաճկոնի գրպանում դանակ կար, որը դեպքից 2 օր առաջ էր գնել՝ որպես հուշանվեր:

Ինքը զանգել է Արթուրին, պայմանավորվել են հանդիպել Գյումրիի «Իսուզ» հյուրանոցի մոտ: Արթուրը մոտեցել ու նստել է իր մեքենան: Նա մենակ է եղել, ինքը՝ նույնպես:

Ինքը մեքենան վարել է «Թաք ծառ» ռեստորանի մերձակայքը, որտեղ համեմատաբար ամայի վայր է: Արթուրն ասել է, թե նախկինում քրոջ հետ հեռախոսով խոսել է, զանգում էր՝ պարզապես իմանալու, թե նա ինչպես է:

Ինքը նրան ասել է. «Որ քույրս ասել է՝ մի՛ զանգի, ինչի՞ ես նորից զանգում, ա՛յ հարիֆ»: Նա իրեն պատասխանել է. «Հարիֆը դու ես»:

Ինքը պահանջել է, որ նա իջնի մեքենայից: Ինքն էլ է իջել: Բորբոքված խոսել են: Արթուրն իրեն վիրավորական խոսք է ասել: Ինքը միանգամից նյարդայնացել է, բաճկոնի աջ գրպանից հանել է դանակն ու փականքը բացել է:

Արթուրը ձեռքերն առաջ է պարզել՝ պաշտպանվելու համար: Ինքն էլ ձեռքը բարձրացրել ու միանգամից աջ ձեռքով խփել է նրա աջ ականջին: Ականջը միանգամից կտրվել ու ընկել է նրա ուսին: Ինքն էլ վերցրել է Արթուրի ականջը ու մի կողմ է շպրտել՝ ձյան մեջ: Արթուրը բղավել է ցավից: Կտրված տեղից արյուն է հոսել: Նա անկանոն բղավելով՝ վազվզել է տարածքում:

Ինքը մեքենա է նստել ու շարժվել է դեպի գլխավոր ճանապարհ, ապա գնացել է իրենց գյուղ: Երբ մեքենան տեղից պոկում էր, Արթուրի հետ չի խոսել, ինքը արդեն հասկացել էր իր սխալը ու, վախենալով, որ կարող է ոստիկանություն ընկնել, շտապել է հեռանալ այդ վայրից:

Երբ շարժվում էր, տեսել է, որ Արթուրը հեռախոսով խոսում է ինչ-որ մեկի հետ: Ինքը նկատել է, որ Արթուրը վազում է դեպի գլխավոր ճանապարհ: Ինքը ճանապարհին դանակը գցել է Ախուրյան գետը:

Երբ ինքը տուն է մտել, տնեցիներին ասել է, թե գնացել, քրոջը զանգողի ականջը կտրել ու եկել է: Չի ասել, թե որտեղ է դա արել:

Մի քանի րոպե մնացել է տանը, հետո գնացել է գյուղամեջ: Երբ տուն է վերադարձել, հայրն ասել է, որ իրենց տուն ոստիկաններ էին եկել, մորը, եղբորն ու քրոջը հրավիրել են բաժին:

Ինքը զանգել է մորը, ասել է, որ տանն է: Եկել են ոստիկանները, իրեն բաժին են տարել:

Արմենը հայտնել է, որ զղջում է կատարածի համար: Բայց այդ քայլն արել է «քրոջ պատիվը բարձր պահելու համար»: Բացի այդ, Արթուրն իրեն վիրավորական խոսք էր ասել:

Ի սկզբանե ինքը նպատակ չի ունեցել Արթուրին դանակով հարվածելու: Ուզում էր նրան բացատրել, որ քրոջը չզանգի, չգրի, չանհանգստացնի: Բայց իրար չեն հասկացել զրուցելիս, լարված վիճակ է ստեղծվել, ինքը ջղայնացել ու որոշել է կտրել Արթուրի ականջը, որպեսզի «նա հասկանա իրեն պատճառած ցավն ու նման քայլի այլևս չդիմի»:

Ինքը չի տեսել, որ նրա պարանոցը նույնպես վնասվել է: Դեպքի վայրում միայն կտրված ականջ է տեսել, որը կտրվելուց հետո ընկել է:

Ինքը դեպքի պահին սթափ է եղել: Ինքը ցանկացել է, որ Արթուրը հիշի կատարած վատ քայլը և ուրիշ աղջիկների հետ նման ստոր ձևով չվարվի, քանի որ «ստոր քայլ է՝ երբ աղջիկը չի ցանկանում շփվել, բացատրում է դա, բայց տղան հաշվի չի առնում աղջկա կամքն ու ինքնասիրությունը և շարունակում է քայլերը»:

Մինչև Արթուրի ականջը կտրելը ինքը դանակը նրա դեմքի մոտ չի պտտել, դանակը հանել ու միանգամից հարվածել է ականջին…

Տուժող Արթուր Տ.-ն հայտնել է, որ մոտ մեկ տարի առաջ համացանցով սկսել է շփվել մի աղջկա հետ: Ինքը հարցրել է նրա հեռախոսի համարը, աղջիկը հաղորդագրությամբ ուղարկել է: Իրենք շփվել են հեռախոսով: Նա հայտնել է անունը, ասել է, որ ամուսնալուծված է, ապրում է ծնողների տանը:

Սկզբում շփվել են ամեն օր, հետո ավելի քիչ են շփվել:

2015 թվականի ամռանը աղջկա «Օդնոկլասնիկի» էջը փակվել է: Աշնան վերջին աղջիկն ասել է, թե եղբայրները Ռուսաստանից վերադառնում են, իրենք չեն կարող շփվել: Աղջիկն ասել է, որ երբ կարողանա խոսել՝ կգրի կամ կզանգի:

Մոտ չորս ամիս՝ մինչև 2016 թվականի փետրվար ամիսը, իրենք չեն շփվել:

Փետրվարի 10-ին էր երևի՝ ստույգ օրը չի հիշում, ինքը խոսել է աղջկա հետ, նա զգուշացրել է, որ եթե զանգի ու եղբայրը պատասխանի, ինքն ասի, թե սխալ է զանգել:

Փետրվարի 16-ին, կեսգիշերին մոտ ինքը զանգել է աղջկան, պատասխանել է տղամարդ, ինքն ասել է, որ սխալվել է, բայց տղամարդը՝ աղջկա եղբայրը, ի վերջո պարզել է, թե ում և ինչու է ինքը զանգում: Նա առաջարկել է հանդիպել:

Հանդիպել են պայմանավորված տեղում, ինքը նստել է նրա մեքենան, պատմել է իրականությունը: Արմենը պահանջել է, որ ինքը ճիշտն ասի, սպառնացել է, որ այլապես ինքը մեքենայից կենդանի չի իջնի:

Նա մեքենան քաղաքից դուրս է վարել, հասել են «Թաք ծառ» ռեստորանի մոտակայքը: Կանգնել են ամայի դաշտում: Արմենն ասել է. «Խելոք, հարիֆ տղա ես, դրա համար էլ ուրիշ բան չեմ անում հետդ»:

Նա առաջարկել է իջնել մեքենայից: Ինքը ցանկացել է գլխարկը վերցնել ու նոր իջնել, Արմենն ասել է, թե գլխարկը վերցնելու կարիք չկա, կիջնեն, մի փոքր կքայլեն, կխոսեն ու հետ կգնան:

Քայլել են դեպի մեքենայի հետնամաս: Ինքը բազմիցս ներողություն է խնդրել, ասել է, որ աղջիկն ինքնակամ է տվել հեռախոսի համարը, հետը խոսել է, ինքը նրան չի վիրավորել, չի պարտադրել:

Բայց Արմենն իր խոսքերը չի ընդունել: Նա պնդել է՝ իբր ինքը քրոջ համարը տվել է ուրիշ տղաների, ովքեր նույնպես զանգահարել ու չեն խոսել: Ինքը բացատրել է, որ նման բան չի եղել, նա չի հավատացել:

Արմենն իր վրա հոգեկան ճնշում է գործադրել, պահանջել է, որ ինքը ծնկի գա: Ինքը վախեցել, ծնկի է իջել: Նա կանգնել է իր դիմաց: Գրպանից դանակ է հանել, բացել ու սուր մասը մոտեցրել է իր կզակին, կպցրել է դեմքին, հետո ոչինչ չասելով՝ բռնել է իր աջ ականջը ու դանակով կտրել է:

Ինքը չի դիմադրել, եղել է հուզված ու ճնշված վիճակում: Նրա ձեռքին դանակ կար, ինքը վախենում էր, որ նա իրեն նորից հարվածներ կհասցնի: Արմենը կտրել է իր ականջը, գցել է մի կողմ՝ ձյան մեջ, ապա իրեն դաշտում թողնելով անօգնական վիճակում, նստել է մեքենա ու հեռացել է:

Ինքն իր մոտ եղած թաշկինակով բռնել է կտրված ականջի տեղը, որ շատ չարնահոսի, զանգել է ընկերոջը, խնդրել է, որ նա գա իրեն օգնության: Ինքը սկսել է վազել դեպի քաղաք:

Ճանապարհին հանդիպել է ընկերոջը: Իրեն մեքենայով տեղափոխել են նախ մոտակա ավտոտեխսպասարկման կետ, այնտեղ է եկել հայրը, հետո իրեն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ վիրահատել են…

Տուժողը հայտնել է, որ Արմենի հետ հաշտվել է, նրանից բողոք կամ պահանջ չունի, խնդրում է մեղմ պատժել:

Արթուրն այնքան խառնված ու վախեցած է եղել, որ ձյան միջից չի վերցրել կտրված ականջը…

Արթուրի հայրը, որդուն հիվանդանոց տեղափոխելուց հետո, գնացել է դեպքի վայր, որ կտրված ականջը գտնի, բայց այդպես էլ չի գտել, միայն ձյան վրա արյուն է տեսել…

Դատարանում հարցաքննված դատաբժիշկ փորձագետը հայտնել է, որ ականջախեցու՝ արտաքին ականջի բացակայությունը ազդում է լսողության վրա, սակայն ամբողջությամբ ականջը չի խլանում: Տվյալ դեպքում ֆունկցիայի «չնչին կորուստ է եղել», միայն արտաքին ականջն է վնասվել:

Դատագեղագիտական փորձաքննության եզրակացությամբ՝ ականջախեցու տրավմատիկ անդամահատումը ունի բացասական ազդեցություն դեմքի ընդհանուր գեղագիտական և արտահայտչական ընկալման հատկանիշների վրա:

Դատարանում հարցաքննված փորձագետը մասնավորապես ասել է, թե ականջախեցու բացակայությունը մարդու պատկերին վանող տեսք է տալիս, տհաճություն է պատճառում և տհաճությամբ ուշադրություն է գրավում, բայց դեմքի անջնջելի այլանդակում չի համարվում, քանի որ ականջախեցին դեմքի մաս չի համարվում՝ դեմքի սահմանագծից դուրս է:

Դատարանը հաստատված է գնահատել, որ Արմեն Հ.-ն կատարել է իրեն մեղսագրված արարքը՝ խուլիգանական դրդումներով և առանձնակի դաժանությամբ առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս է պատճառել տուժողին:

Արմեն Հ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 6-րդ կետերով և դատապարտվել է 3 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի փետրվարի 16-ից:

Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես Ֆորումին
Ամենադիտված