Բացառիկ տեսանյութ․ հայտնի թենիսիստ Դավիդ Նալբանդյանը վթարի է ենթարկվում
ՍպորտԱրգենտինահայ նախկին հանրահայ թենիսիստ Դավիդ Նալբանդյանը «Ռալլի Արգենտինա» ավտոմրցավազքի ժամանակ վթարի է ենթարկվել: Մրցավազքի ժամանակ Նալբանդյանի մեքենան կորցրել է կառավարումը և մի քանի անգամ շրջվել: Բարեբախտաբար, ոչ Նալբանդյանը, ոչ` նրա ընկերը լուրջ վնասվածքներ չեն ստացել: «Մենք վթարի ենք ենթարկվել: Սակայն այժմ ես և իմ շտուրմանը լավ ենք զգում: Շնորհակալ ենք անհանգստության համար», գրել է Նալբանդյանն իր թվիթերի էջում: 2002թ. Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչի մասնակից, աշխարհի նախկին 3-րդ ռակետ Դավիդ Նալբանդյանը թենիսի կարիերան ավարտել է 2013թ. հոկտեմբերին: Երեք ամիս անց նա զբաղվել է մոտոսպորտով, իսկ այնուհետև սկսել մասնակցել ավտոարշավների: