Պաշտպանության նախարարությունում գեներալները փնթփնթում են Վիգեն Սարգսյանի հետևից. «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթի տեղեկություններով` Պաշտպանության նախարարությունում որոշ գեներալներ բավականին դժգոհ են նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի կողմից իրականացվող բարեփոխումներից: Դժգոհության պատճառը, ըստ մեր աղբյուրի, այն է, որ նախարարը գեներալների` դեպի ֆինանսներ տանող բոլոր հնարավոր աղբյուրները փակել է` փաստացի նրանց թողնելով միայն աշխատավարձի հույսին: Աշխատավարձի հույսին մնացած գեներալները չեն պատկերացնում, թե ինչպես պետք է շարունակեն առանց այդ աղբյուրների «աշխատել», ինչի արդյունքում էլ ՊՆ–ում գնալով աճում է գեներալների ներքին դժգոհությունը:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: