Մարմնավաճառները կենսաթոշակ կստանան
ԱշխարհԹուրքիայի Իզմիր քաղաքում ավելի քան 500 մարմնավաճառ կարողացել է թոշակ ստանալու իրավունք ձեռք բերել, հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները։
Մարմնավաճառները համապատասխան մարմիններին բողոքել են գործատուների դեմ, որոնք տարիներ շարունակ հրաժարվել են կենսաթոշակային հիմնադրամում վճարումներ անել, ինչի հետևանքով մարմնավաճառ կանայք զրկվել են թոշակներից:
Իզմիրի սոցիալական պաշտպանության կոմիտեն բավարարել է 501 մարմնավաճառի՝ թոշակ ստանալու պահանջը: Կոմիտեն պարտադրել է գործատուներին ևս 1300 մարմնավաճառի համար վճարումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամում:
Թուրքիայում մարմնավաճառությունը թույլատրված է օրենքով։