Իսպանիայի ԱՆ-ն թույլ է տվել թիմային մարզումներ անցկացնել հունիսի 1-ից․ Marca
ՍպորտՀունիսի 1-ից Իսպանիայի առողջապահության նախարարությունը ակումբներին թույլ է տվել թիմային մարզումներ անցկացնել:
«Պրոֆեսիոնալ մարզական ակումբները կարող են անցկացնել լիարժեք ուսումնամարզական հավաքներ՝ պահպանելով կանխարգելիչ և հիգիենայի համապատասխան կանոնները: Մարզիկների թիվը չպետք է լինի14-ից ավելի»,- գրում է Marca-ն:
Նշվում է, որ տեխնիկական անձնակազմը և այլ օժանդակ անձնակազմերը կարող են մասնակցել մարզումներին: Համաճարակի պատճառով դադարեցված Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին` առանց հանդիսականների: